Ինչպես պատրաստել արագ պատրաստվող աղցան
Կաղամբը բարակ շերտատել, աղ անել, թեթևակի տրորել, ավելացնել բարակ շերտատած կարմիր պղպեղը, կիսաշրջանակների կտրտած վարունգը: Սոուս պատրաստելու համար՝ թասի մեջ խառնել սոյայի սոուսը, խնձորի քացախը, 1 ճաշի գդալ ջուրը, կիտրոնի հյութը, շագանակագույն շաքարավազը, աղ, սև պղպեղ անել, լավ հարել, ավելացնել ճզմած սխտորն ու ձիթայուղը, հարել, լցնել աղցանի վրա, խառնել, ծածկել, 1 ժամով դնել սառնարանը: Քունջութը բովել, մի քիչ սառեցնել, թեթևակի տրորել, շաղ տալ աղցանի վրա մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արագ պատրաստվող աղցան
վարունգ 100 գրամ
կարմիր պղպեղ 1 հատ
կաղամբ 150 գրամ
ձեթ 2 ճաշի գդալ
սխտոր 1 պճեղ
սոյայի սոուս 4 ճաշի գդալ
քացախ 1 ճաշի գդալ
ջուր 1 ճաշի գդալ
կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
շագանակագույն շաքարավազ 1 թեյի գդալ
քունջութի սերմեր 2 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 820դրամ,
իսկ կալորիականությունը ` 41 կկալ
Սոտե
Պատրաստեք սոտե հետևյալ բաղադրատոմսով
Սոտե Արևելյան Աղցան է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այսօր առաջարկում ենք բանջարեղենով մի շատ համեղ և հավասարակշռված ուտեստ պատրաստել, թեպետ այն ֆրանսիական անուն ունի, սակայն համեմունքներն արևելյան խոհանոցին են հատուկ. սա ասում է այն մասին, որ ուտեստը մի քանի խոհանոցի խառնուրդ է
Ինչպես պատրաստել սոտե
Նուշը տաք ջրով թրջել, կլպել: Հարիչի բաժակի մեջ լցնել քիմիոնը, համեմի սերմը, կիտրոնի հյութը, 2 ճաշի գդալ ձիթայուղը, միասին հարել՝ մինչև համասեռ զանգված ստացվի: Դդումը մաքրել, լոբու հատիկի չափի կտրտել, բրոկոլին կտրտել նույն չափի: Տապակի մեջ քիչ ձիթայուղ լցնել, բրոկոլին և դդումը միասին 5 րոպե տապակել, ավելացնել մաքրած և կիսած նուշը, չիլի պղպեղը, տապակել 3-4 րոպե, ապա լցնել սոուսը, մարմանդ կրակին շարունակել տապակել՝ մինչև բանջարեղենը պատրաստ լինի, մի քիչ սոյայի սոուս լցնել, թողնել հեղուկը գոլորշիանա և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սոտե
բրոկկոլի 1 գլուխ
դդում 300 գրամ
նուշ 0.5 թեյի բաժակ
քիմիոն 0.5 թեյի գդալ
համեմի սերմ 1 թեյի գդալ
կիտրոն 0.5 հատ
ձեթ 3 ճաշի գդալ
համեմ 0.5 փունջ
սոյայի սոուս
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 58 կկալ
Պատրաստեք սնկով և ձիթապտղով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Սնկով և ձիթապտղով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Ագարիկոնը միակ սունկն է, որը կարելի է հում ուտել: Այն հարկավոր է ուղղակի մարինացնել բուսայուղի և կիտրոնի հյութի խառնուրդի մեջ՝ չմոռանալով աղ ու պղպեղով համեմել:
Ինչպես պատրաստել սնկով և ձիթապտղով աղցան
Լվացած թարմ ագարիկոնը շերտատել, լցնել թասի մեջ: 3 ճաշի գդալ ձիթայուղի և 1,5 ճաշի գդալ կիտրոնի հյութի խառնուրդով մարինադ պատրաստել, համեմել աղ ու թարմ աղացած սև պղպեղով, լցնել սնկի շերտերին, խառնել, թողնել մարինացվեն: Լոլիկը, խաշած ձվերն ու պղպեղը կտրտել, մարոլի տերևները ձեռքով պատառոտել, լցնել թասի մեջ, ավելացնել ջրքամած ձիթապտուղը, մարինացված սունկը, աղ ու պղպեղ անել, մեկ անգամ էլ խառնել և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և ձիթապտղով աղցան
սունկ 300 գրամ
լոլիկ 1 հատ
կարմիր պղպեղ 1 հատ
ձու 3 հատ
հազարի տերևներ 5 ցողուն
կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ
ձիթապտուղ 50 գրամ
աղ
սև պղպեղ
ձեթ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 890դրամ,
իսկ կալորիականությունը ` 320 կկալ
Պատրաստեք սիսեռով և սպանախով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Սիսեռով և սպանախով աղցան շատ համեղ Աղցան է:
Սիսեռն, ըստ հին հնդկական սննդակարգի, իր մեջ երկնային՝ ջերմացնող, արևային էներգիա է պարունակում, դրանով էլ այն շատ արժեքավոր է: Առաջարկում ենք սիսեռով հնդկական աղցան պատրաստել:
Ինչպես պատրաստել սիսեռով և սպանախով աղցան
Հավանգի մեջ լցնել մանանեխի և նեխուրի սերմերը, ծեծել, լցնել թասի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը, ձիթայուղը, կարմիր պղպեղը, լոլիլկի մածուկը, մեղրը, աղ ու թարմ աղացած սև պղպեղ անել, լավ հարել: Պետք է զանգվածը թանձրանա: Սոուսին ավելացնել խաշած և ջրքամած սիսեռը, կլպած, հյութը հեռացրած և խորանարդաձև կտրտած լոլիկը, կլպած, կիսած, սերմերը հեռացրած, խորոնարդաձև կտրտած վարունգը, նույն չափի կտրտած պղպեղը: Աղցանը խառնել, 2 ժամով դնել սառնարանը: Մատուցելուց կես ժամ առաջ հանել սառնարանից, ավելացնել սպանախի տերևները, խառնել, թողնել սենյակային ջերմաստիճանի դառնա և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սիսեռով և սպանախով աղցան
սիսեռ 150 գրամ
մանանեխ 1 թեյի գդալ
նեխուր 0.5 թեյի գդալ
կիտրոնի հյութ 4 ճաշի գդալ
ձեթ 6 ճաշի գդալ
կարմիր աղացած պղպեղ 0.5 թեյի գդալ
տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
մեղր 2 ճաշի գդալ
աղ 0.5 թեյի գդալ
սև պղպեղ
լոլիկ 1 հատ
վարունգ 1 հատ
դեղին պղպեղ 0.5 հատ
սպանախ 1 փունջ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1990դրամ,
իսկ կալորիականությունը ` 107 կկալ
Պատրաստեք սնկով և բրոկկոլիով նախուտեստ հետևյալ բաղադրատոմսով
Սնկով և բրոկկոլիով նախուտեստ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:
Պաս պահողներին հերթական ուտեստն ենք առաջարկում: Այս ուտեստները շատ հավասարակշռված են, դրանք շատ օգտակար են ու թեթև:
Ինչպես պատրաստել սնկով և բրոկկոլիով նախուտեստ
Բուսայուղը տաքացնել, շերտատած գազարը տապակել 1 րոպե, ավելացնել շերտատած նեխուրը, 1 րոպեից ավելացնել շերտատած սունկը, մի պտղունց աղ անել, կափարիչը դնել, շոգեխաշել 5 րոպե, համեմել պղպեղով, ավելացնել ոչ մանր կտրտած կանաչ սոխը, խառնել, կրակից վերցնել, թողնել սառչի: Կաթսայի մե ջուր եռացնել, աղ գցել, բրոկոլին գցել մեջը և ուղիղ 1 րոպեից ջրքամել, ողողել սառը ջրով: Բանջարեղենը խառնել, համեմել, սոուս լցնել, կտրտած կանաչի ավելացնել, խառնել և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և բրոկկոլիով նախուտեստ
բրոկկոլի 500 գրամ
սունկ 400 գրամ
գազար 2 հատ
նեխուր 5 ցողուն
կանաչ սոխ 0.5 փունջ
սոուս 0.25 թեյի գդալ
ձեթ 2 ճաշի գդալ
կանաչի
աղ
սև պղպեղ
կարմիր աղացած պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1180դրամ,
իսկ կալորիականությունը ` 81 կկալ
Պատրաստեք լյարդով նախուտեստ հետևյալ բաղադրատոմսով
Լյարդով նախուտեստ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Կաթնախմորուկներ պատրաստում են աշխարհի տարբեր ծայրերում: Դրանք տարբեր անուններ ունեն՝ բլինչիկ, գալետ, կրեպ և այլն. ամենուր դրանք շատ սիրված են: Այսօր առաջարկում ենք կաթնախմորուկով տորթ – նախուտեստ պատրաստել:
Ինչպես պատրաստել լյարդով նախուտեստ
Թասի մեջ ջարդել ձվերը, ավելացնել կաթը, ալյուրը, լավ հարել, ավելացնել հավի աղացած լյարդը, խառնել, մի կողմ դնել: Սոխը մանր կտրտել, տապակել բուսայուղով, ավելացնել մանր կտրտած կանաչ պղպեղը, քերած գազարը, տապակել՝ մինչև գազարը պատրաստ լինի, ավելացնել ճզմած սխտորը, կետչուպը, թողնել հեղուկը գոլորշիանա, կրակից վերցնել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, թողնել սառչի: Տապակը դնել կրակին, բուսայուղ քսել, կաթնախմորուկներ թխել: Ամեն անգամ խմորը խառնելուց հետո վերցնել, քանի որ լյարդի մասնիկները թասի հատակն են իջնում: Սառած խճողակին այնքան մայոնեզ ավելացնել, որ զանգվածը հարմար լինի քսել, բայց ջրիկ չլինի: Տորթ ձևավորել՝ լյարդով շերտերին խճողակ քսել, դնել կաթնախմորուկի 2-րդ շերտը: Շարունակել՝ մինչև շերտերը վերջանան, վրան ձևավորել մայոնեզով և մաղադանոսի տերևներով, թողնել 20 րոպե, որպեսզի տորթը փափկի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լյարդով նախուտեստ
Հավի լյարդ 500 գրամ
ալյուր 0,5 թեյի բաժակ
կաթ 0,5 թեյի բաժակ
ձու 2 հատ
կետչուպ 3 ճաշի գդալ
մայոնեզ 100 գրամ
սխտոր 3 պճեղ
գազար 2 հատ
կանաչ պղպեղ 1 հատ
սոխ 1 գլուխ
մաղադանոս 0,5 փունջ
աղ
սև պղպեղ
ձեթ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1880դրամ,
իսկ կալորիականությունը ` 333 կկալ
Պատրաստեք սիսեռով և բանջարեղենով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Սիսեռով և բանջարեղենով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր կներկայացնենք մի շատ հետաքրքրիր աղցան, որի հիմնական բաղադրիչը սիսեռն է, այն պասուց կերակուր է:
Ինչպես պատրաստել սիսեռով և բանջարեղենով աղցան
Կիտրոնը քամել: Գլուխ սոխը կիսել, շատ բարակ շերտատել, վրան աղ անել, լցնել կիտրոնի հյութի կեսը, խառնել, թողնել սոխը մարինացվի: Մեծ թասի մեջ սոուս պատրաստել, մանանեխը, կիտրոնի մնացած հյութը, մեղրը, ձիթայուղը, աղ ո ւպղպեղը լավ հարել, ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրտած սամիթը, խառնել: Սոուսին ավելացնել նախապես խաշած և ջրքամած սիսեռը, մանր կտրտած կարմիր պղպեղը, ձիթապտուղը, մարինացված սոխը, խառնել: Վերջում ավելացնել կիսած կամ 4 մասի կտրած մանր լոլիկը, զգուշորեն խառնել, մատուցելիս զարդարել կանաչ սոխի օղակներով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սիսեռով և բանջարեղենով աղցան
սիսեռ 1 թեյի բաժակ
կարմիր պղպեղ 1 հատ
սոխ 1 գլուխ
սխտոր 1 պճեղ
լոլիկ 100 գրամ
ձիթապտուղ 60 գրամ
մանանեխ 0.5 թեյի գդալ
կանաչ սոխ 3 ցողուն
սամիթ 0.5 փունջ
ձեթ 1.5 ճաշի գդալ
կիտրոն 0.5 հատ
մեղր 0.5 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070դրամ,
իսկ կալորիականությունը ` 74 կկալ
Պատրաստեք բողկով կանաչ աղցան հետևյալ բաղադրատոմսով
Բողկով կանաչ աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Աղցանը համեղ լինելուց զատ պետք է նաև գեղեցիկ լինի: Պետք է հաշվի առնել կտորների չափը, ձևը, գույների համադրությունը:
Ինչպես պատրաստել բողկով կանաչ աղցան
Մարոլի վերին տերևները հեռացնել, միջին մասերը կիսել, դնել ափսեի մեջ, շրջանաձև կտրտած բողկ ավելացնել: Լայմը 4 կտոր անել, 2-ի կեղևը հեռացնել, միջուկը կտրտել, շաղ տալ ափսեի պարունակության վրա: Սոուս պատրաստելու համար՝ թասի մեջ քամել լայմի մնացած կտորների հյութը, ձիթայուղ լցնել, համեմել աղ ու պղպեղով, լավ հարել, ավելացնել մանր կտրտած համեմը, խառնել, լցնել աղցանի վրա և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բողկով կանաչ աղցան
հազարի տերևներ 1 փունջ
բողկ 0.5 փունջ
լայմ 1 հատ
համեմ 0.5 փունջ
ձեթ 3 ճաշի գդալ
շաքարավազ 1 պտղունց
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 880դրամ,
իսկ կալորիականությունը ` 47 կկալ
Պատրաստեք դուկկա սոուսով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Դուկկա սոուսով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Շարունակում ենք ձոզ ներկայացնել նոր սոուսներ: Դուկկա, այսպես է կոչվում սուսը, որն առաջարկում ենք այսօր: Ասենք, որ այն ավելի նման է համեմունքների խառնուրդի, բայց հարգելով հեղինակային իրավունքը, մենք էլ սոուս կանվանենք:
Ինչպես պատրաստել դուկկա սոուսով աղցան
Դուկկա սոուսը պատրաստելու համար՝ տապակը դնել կրակին, հերթով բովել գետնանուշը, քունջութն ու համեմի սերմը, այս ամենին մի պտղունց խոշոր աղ, սև պղպեղ ավելացնել, գործիքով մանրացնել: Վարունգը կլպել, մանր խորանարդների կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել նույն չափի կտրտած բողկն ու լոլիկը, մանր կտրտած չիլի պղպեղը: Կանաչ սոխը, կանաչիները, հազարի տերևների սպիտակ մասերը մանր կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել դուկկա սոուսը: Կիտրոնի հյութով և ձիթայուղով սոուս պատրաստել, սա էլ լցնել աղցանի վրա, խառնել: Աղցանը լցնել հազարի տերևների վրա և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դուկկա սոուսով աղցան
լոլիկ 2 հատ
վարունգ 1 հատ
բողկ 4 հատ
կանաչ սոխ 5 ցողուն
կծու պղպեղ 1 հատ
հազարի տերևներ 1 փունջ
մաղադանոս 0.5 փունջ
համեմ 1 փունջ
աղ
սև պղպեղ
ձեթ 4 ճաշի գդալ
կիտրոնի հյութ 4 ճաշի գդալ
քունջութի սերմեր 0.5 ճաշի գդալ
գետնանուշ 50 գրամ
համեմի սերմ 0.5 ճաշի գդալ
քունջութի սերմեր
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1460դրամ,
իսկ կալորիականությունը ` 130 կկալ
Պատրաստեք ցիտրուսային աղցան հետևյալ բաղադրատոմսով
Ցիտրուսային աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:
Ինչպես պատրաստել ցիտրուսային աղցան
Մրգերը լվանալ, կեղևն ու թաղանթները հեռացնել, շերտերի բաժանել կամ կտրատել: Մրգի շերտերն ու նռան հատիկները լցնել խորը ամանի մեջ, վրան մի քիչ դարչին և շաքարի փոշի ցանել, զգուշորեն խառնել: Զարդարել անանուխով և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ցիտրուսային աղցան
նարինջ 1 հատ
թուրինջ 1 հատ
պոմելո 1 կգ
նուռ 1 հատ
կիվի 2 հատ
դարչին
շաքարի փոշի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4950դրամ,
իսկ կալորիականությունը ` 144 կկալ
Պատրաստեք ձմեռային օլիվյե հետևյալ բաղադրատոմսով
Ձմեռային օլիվյե շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Ինչպես պատրաստել ձմեռային օլիվյե
Բոլոր մթերքները մանր խորանարդիկների ենք բաժանում` թողնելով 4 ձվի սպիտակուց ու 3 գազար: Մայոնեզի մեջ ուրիշ հարմար սոուս լցնել ու խառնել: Կարելի է աղ անել, եթե վարունգները շատ թթու չեն: Հետո մանր քերիչով քերել սպիտակուցն ու գազարը: Դնել մի կողմ: Վերցնել համապատասխան ափսե ու այս ամենը դնել գլխարկի նման: Հետո զգուշորեն փակում ենք աղցանը գազարով: Զարդարելու համար կարելի է օգտագործել նաև սպիտակուց: Հետո մայոնեզով նախշեր անել գլխարկի վրա:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձմեռային օլիվյե
կարտոֆիլ 7 հատ
ձու 5 հատ
գազար 2 հատ
սոխ 1 գլուխ
երշիկ 200 գրամ
թթու վարունգ 5 հատ
պահածոյացված կանաչ ոլոռ 350 գրամ
մայոնեզ 2 ճաշի գդալ
զարդարելու համար
գազար 3 հատ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1930դրամ,
իսկ կալորիականությունը ` 756 կկալ
Պատրաստեք աղցան սնկով, կարտոֆիլով ու պանիրով ՛՛շիկահեր գեղեցկուհի՛՛ հետևյալ բաղադրատոմսով
Աղցան սնկով, կարտոֆիլով ու պանիրով ՛՛Շիկահեր գեղեցկուհի՛՛ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Ինչպես պատրաստել աղցան սնկով, կարտոֆիլով ու պանիրով ՛՛շիկահեր գեղեցկուհի՛՛
1 շերտը կլինի եփած ու քերած կարտոֆիլից, երկրորդը մանր կտրատած հավի միս, 3 շերտը տապակած սունկ, 4-ը քերած ձվեր, 5-ը քերած պանիր սխտորի հետ խառնած, 6 շերտը մանր քերիչով քերած գազար: Եթե որոշել եք թթու վարունգով պատրաստել աղցանը, ապա այն դրեք ձվի ու սոխի միջև ու աղ չցանել:Տրաֆարետը կտրել ու այնպես հանել, որ աղցանին թուղթ չկպչի: Ուշադիր նայել նկարին, որպեսզի ինչքան հնարավոր է ճիշտ որոշվվի որտեղ պիտի լինի քիթը, բերանը և այլն: սալորաչրից սարքել բերանն ու քթանցքերը: Ձիթապտղից պատրաստել աչքը, սալորաչրից թարթիչներ ու հոնքեր սարքել, ականջները սարքել եփած գազարից և իհարկե ձիուկին հյուրասիրում ենք կանաչի: Այս աղցանի միջուկը կարելի է պատրաստել ցանկացած բաղադրիչներից,իսկ ձիու գույնը կախված է յուրաքանչյուրի ֆանտազիայից:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան սնկով, կարտոֆիլով ու պանիրով ՛՛շիկահեր գեղեցկուհի՛՛
կարտոֆիլ 4 հատ
հավի կրծքամիս 600 գրամ
թթու վարունգ 3 հատ
ձու 4 հատ
սոխ 1 գլուխ
սունկ 500 գրամ
սխտոր 1 պճեղ
գազար 4 հատ
մայոնեզ
աղ
զարդարելու համար
կանաչ սոխ
սալորի չիր
գազար
ձիթապտուղ
մայոնեզ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3400դրամ,
իսկ կալորիականությունը ` 733 կկալ