Սալորի մուրաբա
Պատրաստեք սալորի մուրաբա հետևյալ բաղադրատոմսով
Սալորի մուրաբա շատ համեղ Պահածո է:
Ինչպես պատրաստել սալորի մուրաբա
Միրգը լավ լվանալ, ընտրել առողջ պտուղները: Մրգի հատիկները լցնել էմալապատ թասի մեջ, ծակծկել: Շաքարավազը լցնել սալորների վրա, թողնել ողջ գիշեր: Եթե բավականաչափ հյութ չառաջանա, պատրաստել օշարակ 1:2 հարաբերությամբ և լցնել վրան: Միրգը առաջացած հյութի հետ դնել կրակին, եռացնել: Առաջացած փրփուրը վերցնել ծակոտկեն գդալով: Կրակն անջատել, թողնել գիշերը մնա: Առավոտյան սալորները հանել հյութից, հյութը եռացնել, միրգը գցել եռացած հյութի մեջ, թողնել սառչի: Մի քանի ժամ անց մուրաբան եռացնել, լցնել լավ լվացած բանկաները և փակել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալորի մուրաբա
սալոր 2 կգ
շաքարավազ 2.5 կգ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1900դրամ,
իսկ կալորիականությունը ` 96 կկալ
Ծիրանի պահածո
Պատրաստեք ծիրանի պահածո հետևյալ բաղադրատոմսով
Ծիրանի պահածո շատ համեղ Պահածո է:
Ինչպես պատրաստել ծիրանի պահածո
Ընտրել պինդ, անգամ փոքր-ինչ կանաչ ծիրաններ: Կորիզը հանել` ծիրանը թողնելով ամբողջական: Կարեՙլի է նաև կիսել: Ծիրանները լցնել կես լիտրանոց ստերիլ բանկաների մեջ: Շաքարավազի վրա մի քիչ ջուր լցնել և օշարակ պատրաստել: Օշարակի եռալուն պես այն լցնել ծիրանների վրա, կափարիչը փակել և թողնել հովանա: Սառչելուց հետո քաղցրաջուրը թափել, եռացնել, լցնել ծիրանների վրա: Կրկնել չորս անգամ: Վերջին անգամ լցնել և փակել, փաթաթել: Օշարակը կարող է ավելանալ, այն պետք է շատ եփել, որ թանձրանա: Այդ դեպքում շաքարաջուրը իր արտադրած հյութի շնորհիվ ծավալը չի փոխի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանի պահածո
ծիրան 1 կգ
շաքարավազ 1 կգ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 850դրամ,
իսկ կալորիականությունը ` 32 կկալ
Ծիրանի ջեմ
Պատրաստեք ծիրանի ջեմ հետևյալ բաղադրատոմսով
ԾԻՐԱՆԻ ՋԵՄ շատ համեղ Պահածո է:
Ինչպես պատրաստել ծիրանի ջեմ
Սուր դանակով ծիրանները կիսում են և հանում կորիզները: Որպեսզի ծիրանի կտորները չսևանան, դրանք անմիջապես ընկղմում են ջրի մեջ. 1 լ ջրին ավելացնում են 1 թգ. կիտրոնի աղ: Ծիրանի ջեմ կարելի է պատրաստել 2 եղանակով: Այդ նպատակով լվացած և կես մասերի բաժանած ծիրանի ամբողջ քանակության կեսը և շաքարի վերցրած բաժնի 1/4 մասը եփում են 10-15 րոպե, ավելացնելով մի քիչ ջուր, մինչև պտուղները փափկվեն, այնուհետև լցնում մնացած շաքարն ու ծիրանը և նորից մի քիչ եփում, մինչև որ պարունակությունը սկսում է դոնդողվել: Բուրմունքը լավացնելու համար ջեմի մեջ գցում են մաքրած մի քանի կորիզ: Կորիզները պետք է անպայման լինեն քաղցր:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանի ջեմ
ջուր
կիտրոնի աղ
ծիրան
շաքարավազ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 510դրամ,
իսկ կալորիականությունը ` 9 կկալ
Ձմերուկի մուրաբա
Պատրաստեք մուրաբա ձմերուկի հետևյալ բաղադրատոմսով
Մուրաբա ձմերուկի շատ համեղ Պահածո է:
Ինչպես պատրաստել մուրաբա ձմերուկի
Ձմերուկի կեղևը հեռացնել, 0,5 կգ ձմերուկը կտրատել փոքր կտորներով, սերմերը հեռացնել: Ձմերուկի կտորները գցել մեկ բաժակ սառը ջրի մեջ, եփել 20 րոպե: Մեկ այլ կաթսայի մեջ եփել օշարակ: Երկու կիտրոնի կեղևը հանել, միջուկը կտրատել, կորիզները հանել, գցել մեկ բաժակ ջրի մեջ: Եփել տասը րոպե, ավելացնել շաքարավազի հետ խառնած կիտրոնի կեղևը և մեկ կգ շաքարավազ: Օշարակը եփել և ձմերուկի կտորները զգուշորեն գցել մեջը: Եփել մոտ կես ժամ: Մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մուրաբա ձմերուկի
ձմերուկ 0.5 կգ
ջուր 2 թեյի բաժակ
կիտրոն 2 հատ
շաքարավազ 1 կգ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070դրամ,
իսկ կալորիականությունը ` 46 կկալ
ազնվամորու մուրաբա
Պատրաստեք ազնվամորու հում մուրաբա հետևյալ բաղադրատոմսով
Ազնվամորու հում մուրաբա շատ համեղ Պահածո է:
Հատապտուղները կարելի է պահածոյացնել նաև առանց եփելու: Այսպես ավելի շատ օգտակար բաղադրիչներ կպահպանվեն մթերքի մեջ: Իսկ ազնվամորու մուրաբան համարվում է մրսելուց առաջացած հիվանդությունների լավագույն դեղամիջոցը:
Ինչպես պատրաստել ազնվամորու հում մուրաբա
Ազնվամորու առողջ հատիկներն ընտրել, լվանալ, թողնել, որ հատիկները քամվեն և չորանան: Շաքարավազը լցնել վրան, մի քանի ժամ թողնել: Փայտե գդալով անընդհատ խառնել, մինչև շաքարը լիովին խառնվի և ստացվի համասեռ զանգված: Առավել համասեռ կստացվի, եթե միրգը մսաղացով անցկացնեք: Խառնել այնքան ժամանակ, մինչև շաքարավազն այլևս ամանի հատակին նստվածք չառաջացնի: Հետո լցնել մաքուր բանկաների մեջ և պահել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ազնվամորու հում մուրաբա
ազնվամորի 1 կգ
շաքարավազ 1.5 կգ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1100դրամ,
իսկ կալորիականությունը ` 85 կկալ
Ելակի մուրաբա
Պատրաստեք ելակի մուրաբա հետևյալ բաղադրատոմսով
ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ շատ համեղ Պահածո է:
Ինչպես պատրաստել ելակի մուրաբա
Ելակը ջոկել, յուրաքանչյուր հատապտուղ ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, հետո հեռացնել պտղակոթերը: Պատրաստի ելակները լցնել ամանի մեջ, վրան շաքար լցնել (չափաբաժնի կեսը) և դնել սառը տեղ: Մնացած շաքարով պատրաստել օշարակ, վերցնել կրակից, մեջը լցնել ելակները (իր հյութով), ամանը զգուշորեն թափահարել, որպեսզի հատապտուղներն ընկղմվեն օշարակի մեջ և եփել թույլ կրակի վրա: Եփվելու վերջում հեռացնել փրփուրը: Եթե ելակը շատ հյութեղ է, ապա 5-6 ժամ սառը տեղ պահելուց հետո հարկավոր է լցնել թասի մեջ, ավելացնել մնացած շաքարը և եփել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ելակի մուրաբա
ելակ 1 կգ
շաքարավազ 1.5 կգ
ջուր 100 գրամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1400դրամ,
իսկ կալորիականությունը ` 70 կկալ