Pizzas

Պատրաստեք պիցցա թավայի վրա հետևյալ բաղադրատոմսով

Պիցցա թավայի վրա շատ համեղ Պիցցա է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

 

Պիցցա թավայի վրա

 

Ինչպես պատրաստել պիցցա թավայի վրա

Պատրաստում ենք թթվասերի նման թույլ խմոր, լցնում կարագով պատված թավայի մեջ և վերևից դնում ցանկացած միջուկ (տոմատ, երշիկ, թթու վարունգ, զեյթուն, լոլիկ և այլն): Քսում ենք մայոնեզ և վերևից ավելացնում քերած պանրի հաստ շերտ: Թավան մի քանի րոպեով դնում ենք միջին կրակի վրա, միանգամից փակում կափարիչը, հենց պանիրը սկսի հալչի` պիցցան պատրաստ է:

 

 


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պիցցա թավայի վրա

թթվասեր  թթվասեր 4 ճաշի գդալ

մայոնեզ  մայոնեզ 4 ճաշի գդալ

ձու  ձու 2 հատ

ալյուր  ալյուր 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 680դրամ,

իսկ կալորիականությունը ` 257 կկալ


 

Պատրաստեք պիցցա ”double cheese” հետևյալ բաղադրատոմսով

ՊԻՑՑԱ ”DOUBLE CHEESE” Իտալական Պիցցա է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

 

ՊԻՑՑԱ ”DOUBLE CHEESE”

 

Ինչպես պատրաստել պիցցա ”double cheese”

Խմորը դնել տապակի վրա, եզրերը ձգել հավասարեցնել տապակի ծայրերին: Վրան ցանել չորացրած սուսամբար: Պանիրը քերել: Հաստ շերտով փռել խմորի վրա: Օղակ-օղակ կտրատել սալյամին, լոլիկը, սոխը: Շարել հերթականությամբ. Սալյամի, սոխ, լոլիկ: Կարևոր է, որ լոլիկը սոխի վրա լինի և ոչ հակառակը: Վրան լցնում ենք կտրատած պղպեղը: Ավելացնում ենք երկրորդ շերտ պանիրը: Թխում ենք տաք ձեռոցում 20-25 րոպե:

 


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պիցցա ”double cheese”

պանիր  պանիր 200 գրամ

սալյամի  սալյամի 250 գրամ

լոլիկ  լոլիկ 2 հատ

սոխ  սոխ 1 հատ

պղպեղ  պղպեղ 0.5 հատ

մայոնեզ  մայոնեզ 2 ճաշի գդալ

կանաչի  կանաչի

պիցցայի լոշ  պիցցայի լոշ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1270դրամ,

իսկ կալորիականությունը ` 209 կկալ


 

Պատրաստեք պիցցա իտալական հետևյալ բաղադրատոմսով

ՊԻՑՑԱ ԻՏԱԼԱԿԱՆ Իտալական Պիցցա է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

 

ՊԻՑՑԱ ԻՏԱԼԱԿԱՆ

 

Ինչպես պատրաստել պիցցա իտալական

Պիցցայի լոշին ձեթ քսել, մանր կտրատած կամ քերած պանիր ցանել, վրան կեղևը մաքրած և խոշոր բլթակներով կտրատված լոլիկի շերտ դնել: Սարդելկաները կտրատել երկարությամբ և ցանցաձև դասավորել վրան, աղ և պղպեղ ցանել և լցնել մնացած ձեթը: Թխել 30 րոպե:

 


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պիցցա իտալական

պանիր  պանիր 200 գրամ

պիցցայի լոշ  պիցցայի լոշ 1 հատ

լոլիկ  լոլիկ 500 գրամ

նրբերշիկ  նրբերշիկ 150 գրամ

սև պղպեղ  սև պղպեղ

աղ  աղ

ձեթ  ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070դրամ,

իսկ կալորիականությունը ` 236 կկալ


Տորթեր

 

Պատրաստեք տորթ նարգիզ հետևյալ բաղադրատոմսով

Տորթ նարգիզ Հայկական Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:

 

Տորթ նարգիզ

 

Ինչպես պատրաստել տորթ նարգիզ

Կարագը, շաքարավազը, ձուն, սոդան և ալյուրը լավ հարել: Բաժանել 3 մասի և թխել:
Կրեմը:՝ Թթվասերը, շաքարավազը և աղացած ընկույզը խառնել և քսել շերտերին:

 


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ նարգիզ

կարագ  կարագ 200 գրամ

շաքարավազ  շաքարավազ 1 թեյի բաժակ

ձու  ձու 2 հատ

սոդա  սոդա 0.5 թեյի գդալ

ալյուր  ալյուր

կրեմ

թթվասեր  թթվասեր 400 գրամ

շաքարավազ  շաքարավազ 1 թեյի բաժակ

ընկույզ  ընկույզ 300 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2520դրամ,

իսկ կալորիականությունը ` 398 կկալ

Պատրաստեք տորթ` լիմոնի ու հապալասու սիրավեպով հետևյալ բաղադրատոմսով

Տորթ` լիմոնի ու հապալասու սիրավեպով շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

 

Տորթ` լիմոնի ու հապալասու սիրավեպով

 

Ինչպես պատրաստել տորթ` լիմոնի ու հապալասու սիրավեպով

Լիմոնի վրա եռացրած ջուր լցնել ու 30 րոպե թողնել: Կարագը շաքարավազի հետ հարել, ավելացնել ձու, խառնել: Ավելացնել թթվասեր, լավ խառնել: Լցնել փխրեցուցիչ ու ալյուր, խմոր հունցել: Տապակը յուղել, լցնել խմորի 1/3-ը: Որպեսզի խմորը ձեռքերից չկպչի, ձեռքերը սառը ջրով թրջել: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը, թխել 15-20 րոպե: 3 հատ շերտ թխել: Լիմոնը կտրատել, հանել կորիզները, լցնել բլենդերի մեջ, մանրացնել, եթե բլենդեր չկա, կարելի է մսաղացով աղալ: Հապալասը խառնել շաքարավազի հետ, ավելացնել մանրացված լիմոն: Օշարակի համար շաքարավազի վրա ջուր լցնել, եռացնել, մինչ շաքարավազը հալչի: Լցնել լիմոնի հյութի կեսը: Սերուցքը շաքարավազի հետ հարել: Պատրասըի բիսկվիթի վրա լցնել օշարակ: Շարել հապալասի ու լիմոնի կեսը: Սերուցք քսել, ծածկել երկրորդ շերտով, լցնել մնացած օշարակը, հապալաս դնել ու սերուցք լցնել: Դնել 3 շերտը: Ընդհանուր տորթը պատել սերուցքով: Զարդարել ըստ ճաշակի:

 


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ` լիմոնի ու հապալասու սիրավեպով

կարագ  կարագ 200 գրամ

շաքարավազ  շաքարավազ 200 գրամ

ձու  ձու 4 հատ

սերուցք  սերուցք 200 գրամ

փխրեցուցիչ  փխրեցուցիչ 10 գրամ

ալյուր  ալյուր 600 գրամ

միջուկ

կիտրոն  կիտրոն 1 հատ

ազնվամորի  ազնվամորի 400 գրամ

շաքարավազ  շաքարավազ 200 գրամ

կրեմ

սերուցք  սերուցք 400 մլ

շաքարավազ  շաքարավազ 150 գրամ

ջուր  ջուր 75 մլ

շաքարավազ  շաքարավազ 100 գրամ

կիտրոնի հյութ  կիտրոնի հյութ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3030դրամ,

իսկ կալորիականությունը ` 482 կկալ


 

Պատրաստեք բիսկվիթաժելեային տորթ հետևյալ բաղադրատոմսով

Բիսկվիթաժելեային տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

 

Բիսկվիթաժելեային տորթ

 

Ինչպես պատրաստել բիսկվիթաժելեային տորթ

Ժելատինի վրա 100մլ սառը եռացրած ջուր լցնել ու 1 ժամ թողնել: Բիսկվիթը պատրաստելու համար ձուն շաքարավազի, վանիլային շաքարի հետ հարել: Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր, լավ խառնել: Տապակի վրա հատուկ թուղթ դնել, յուղել, խմորը լցնել 0.5 սմ հաստությամբ: Դնել մինչ 180 աստիճան ջեռոցը, թխել 10-15 րոպե: Մնացած խմորը լցնել կլոր կաղապարի մեջ: Դնել ջեռոցը մինչ 180 աստիճան տաքացված 10-15 րոպե: Պատրաստի բիսկվիթը ռուլետի նման փաթաթել: Պատրաստել սուֆլեն. ժելատինը եռման աստիճանի հասցնել, բայց չեռացնել: Հետո սենյակային ջերմաստիճանի հասցնել: Սերուցքը հարել շաքարավազի հետ, ավելացնել յոգուրտ, խառնել: Ավելացնել ժելատին, լավ խառնել: Բիսկվիթը բացել, հանել թուղթը, ջեմ քսել, փաթաթել ռուլետի տեսքով: Կտրատել 1սմ կտորներով: Կլոր բիսկվիթը թողնել տապակում: Դնել սուֆլեն, հավասարեցնել: Դնել սառնարան 1-2 ժամով: Հետո շարել ռուլետները: Ժելեն պատրաստել այնպես, ինչպես նշվա է փաթեթի վրա: Մինչ սենյակային աստիճանի սառեցրած ժելեն լցնել ռուլետների վրա: 5-6 ժամով դնել սառնարան: Պատրաստի տորթի վրա կարելի է կոկոսի փաթիլներ լցնել: Լինում է այնպես, որ հնարավոր չի լինում բիսկվիթը ռուլետի ձևով փաթաթել, այդ դեպքում խորանարդաձև կտրատեք, խառնեք ջեմի հետ, շրջանի նման շարել:

 


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեքբիսկվիթաժելեային տորթ

ձու  ձու 4 հատ

շաքարավազ  շաքարավազ 100 գրամ

ալյուր  ալյուր 150 գրամ

վանիլ  վանիլ 1 թեյի գդալ

փխրեցուցիչ  փխրեցուցիչ 1 թեյի գդալ

սերուցք  սերուցք 200 մլ

շաքարավազ  շաքարավազ 100 գրամ

մածուն  մածուն 120 մլ

ժելատին  ժելատին 10 գրամ

ջեմ  ջեմ

դոնդող  դոնդող

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1220դրամ,

իսկ կալորիականությունը ` 414 կկալ


 

Պատրաստեք ընկույզով տորթ հետևյալ բաղադրատոմսով

Ընկույզով տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

 

Ընկույզով տորթ

 

Ինչպես պատրաստել ընկույզով տորթ

Ձուն, շաքարավազը հարել, ավելացնել մածունը, դարձյալ հարել և ավելացնել մեղրը, քացախը, սոդան, ընկույզը և ալյուրը: Ստացված խմորը բաժանել 2 մասի: Գունդը տարածել ջեռոցի թիթեղի վրա: Թխվում է շատ արագ: Կրեմը՝ կարագը հարել մինչև սպիտակի, ավելացնել խտացրած կաթը և կակաոն: Կրեմը քսել և միացնել իրար:

 


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ընկույզով տորթ

ձու  ձու 4 հատ

շաքարավազ  շաքարավազ 100 գրամ

մածուն  մածուն 400 գրամ

մեղր  մեղր 2 ճաշի գդալ

քացախ  քացախ 1 ճաշի գդալ

սոդա  սոդա 1 թեյի գդալ

ընկույզ  ընկույզ 100 գրամ

ալյուր  ալյուր 300 գրամ

կրեմ

կարագ  կարագ 250 գրամ

խտացրած կաթ  խտացրած կաթ 1 տուփ

կակաո  կակաո 30 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2830դրամ,

իսկ կալորիականությունը ` 629 կկալ



 

Պատրաստեք տորթ ազնվամորու սուֆլեով հետևյալ բաղադրատոմսով

Տորթ ազնվամորու սուֆլեով շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

 

Տորթ ազնվամորու սուֆլեով

 

Ինչպես պատրաստել տորթ ազնվամորու սուֆլեով

Բիսկվիթի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուր, լավ խառնել: Կազապարը յուղել կամ հատուկ թուղթ դնել: Լցնել խմորը, դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը, թխել 30-35 րոպե: Ստուգել պատրաստ է թե ոչ չոփիկի օգնությամբ: Պատրաստում ենք ազնվամորու սուֆլեն: Ժելատինի վրա 150մլ սառը եռացրած ջուր լցնել, թողնել 1 ժամ: Ժելատինը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել, հետո հովացնել: Ազնվամորին բլենդերով մանրացնել կամ պատառաքաղով տրորել, որպեսզի խյուս ստացվի: Սերուցքը շաքարավազի հետ հարել, ավելացնել ազնվամորի, խառնել: Ժելատին լցնել, խառնել: Սուֆլեն դնել սառնարան, որպեսզի այն մի քիչ թանձրանա, ու հնարավոր լինի այն դնել թխվածքի վրա: Պատրաստի բիսկվիթը 2 հորիզոնական մասերի բաժանել: Ներքևի մասը թողնել կաղապարի մեջ: Ազնվամորու սուֆլեն դնել շերտի վրա, դնել երկրորդ շերտը: 3-4 ժամով դնել սառնարան: Պատրաստում ենք շոկոլադե սուֆլեն: Ժելատինի վրա 100մլ ջուր լցնել ու 1 ժամ թողնել: Ժելատինը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել, հետո հովացնել: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել: Սերուցքը շաքարավազի հետ հարել, շոկոլադ ավելացնել ու խառնել: Լցնել ժելատին, լավ խառնել: Տորթի վրա շոկոլադե սուֆլե դնել, 2-3 ժամ թողնել սառնարանում:


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ ազնվամորու սուֆլեով

ձու  ձու 4 հատ

շաքարավազ  շաքարավազ 150 գրամ

ալյուր  ալյուր 200 գրամ

ազնվամորի  ազնվամորի 300 գրամ

դոնդող  դոնդող 2 ճաշի գդալ

սերուցք  սերուցք 500 մլ

շաքարավազ  շաքարավազ 200 գրամ

շոկոլադ  շոկոլադ 100 գրամ

ժելատին  ժելատին 1 ճաշի գդալ

սերուցք  սերուցք 150 մլ

շաքարավազ  շաքարավազ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2710դրամ,

իսկ կալորիականությունը ` 431 կկալ


 

Պատրաստեք տորթ կոնֆետտի հետևյալ բաղադրատոմսով

Տորթ կոնֆետտի շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

 

Տորթ կոնֆետտի

 

Ինչպես պատրաստել տորթ կոնֆետտի

Սուրճի մեջ շոկոլադ լցնել, դնել ցածր կրակին: Շոկոլադը հալեցնել անընդհատ խառնելով, հովացնել: կարագը հարել շաքարավազի, վանիլային շաքարի հետ, ավելացնել ձու, խառնել, լցնել շոկոլադասուրճային զանգվածը, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, պինդ խմոր հունցել: Խմորը 3 մասի բաժանել, յուրաքանչյուր մասը դնել կաղապարի մեջ, դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը: Թխել 15-20 րոպե: Յուրաքանչյուր շերտը հորիզոնական 2 մասի բաժանել, կստացվի 6 շերտ: Թթվասերը շաքարավազի հետ հարել, մինչ հալչի: Շերտին կրեմ քսել, ծածկել 2-րդ շերտով, կրեմ քսել, 3-րդ շերտը դնել, կրեմով ծածկել: Տորթը դնել 5-6 ժամով սառնարան, զարդարել ըստ ճաշակի:


 

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ կոնֆետտի

շոկոլադ  շոկոլադ 200 գրամ

սև սուրճ  սև սուրճ 200 մլ

կարագ  կարագ 200 գրամ

շաքարավազ  շաքարավազ 150 գրամ

ձու  ձու 4 հատ

վանիլային շաքար  վանիլային շաքար 2 թեյի գդալ

ալյուր  ալյուր 500 գրամ

փխրեցուցիչ  փխրեցուցիչ 3 թեյի գդալ

կրեմ

թթվասեր  թթվասեր 700 գրամ

շաքարավազ  շաքարավազ 150 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2820դրամ,

իսկ կալորիականությունը ` 602 կկալ