Ողջ ճշմարտությունը չիփսերի մասին

Բոլորս էլ գիտենք ինչ է չիպսը և գիտենք թե ինչքան վտանգավոր են դրանք բայց կան շատերը, որ ամեն օր ուտում են չիպսեր ուշադրություն չդարձնելով, որ դա վտանգավոր է իր առողջության համար, չգիտես թե ինչ թույներ են լցնում չիպսերի մեջև նաև այնպիսի նյութեր են լցնում, որ մարդը չիպսը ուտելուց հետո էլի է ուզում չիպս, միայն քո ձեռքով պատրաստած չիպսերն են օգտակար, որովհետև միայն դու գիտես ինչով է այն պատրաստված: Չիփսերում ընդհանրապես չկան վիտամիններ և միներալներ: Չիփսերը ածխաջրերի և ճարպերի խառնուրդ են` աղի, արհեստական սննդային ներկերի և համի փոխարինիչների հավելումով: Բացի այդ` չիփսերը կարող են պատրաստել ոչ թե կարտոֆիլից, այլ կարտոֆիլի ալյուրից, ինչն ավելի վնասակար է դարձնում այս սննդամթերքը: Չիփսերը նպաստում են գիրանալուն, քանի որ դրանք պարունակում են երեխայի օրգանիզմի համար անհրաժեշտ կալորիաների գրեթե կեսը` 100 գրամ չիփսը պարունակում է 510 կկալ.: Չիփսերը պատրաստվում են ոչ թե օգտակար բուսական յուղով, այլ մարգարինով, սա է պատճառը, որ չիպսերում պարունակվող ճարպերը կարող են քաղցկեղ առաջացնել: Չիպսերում պարունակվող աղի քանակությունը, ներթափանցելով երեխայի օրգանիզմ, կարող է խաթարել ոսկորների բնականոն աճը, ինչպես նաև ազդել նյութափոխանակության վրա: Չիփսերին տարբեր համեր հաղորդող քիմիակնշան նյութերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ դառնալ: Կարտոֆիլի չիփսերի կիրառումը կարող է անբեկանելի փոփոխություններ առաջացնել երեխայի ուղեղում: Նման եզրակացության են հանգել Բրիսթոլի համալսարանի գիտնականները: Հետազոտման օբյեկտ է դարձել 3-4 տարեկան երեխաների ուղեղը: Նրանց սննդակարգում չիփսեր եղել են ամեն օր: Գիտնականները վերլուծել են նրանց առողջական վիճակը եւ պարզել, որ նրանք նախկինի պես նախաձեռնող չեն, զգալի իջել է հիշողության որակը:
Պատճառը չիփսերում առկա ճարպերն են, որոնք խանգարում են մանկական ուղեղի ճիշտ կենսագործունեությանը: Ուղեղի համար հիմնական վտանգը ակրիլամիդի մեջ է: Այն մտնում է բոլոր չիփսերի բաղադրության մեջ, ոչ միայն մուտագեն է, այլեւ քաղցկեղածին: Վերջին շրջանում բժիշկները հաճախակի են ահազանգում չիպսերի վնասակարության մասին, ոչ միայն երեխաների, այլ նաև հասուն  օրգանիզմի համար: Չիպսերի հաճախակի օգտագործումը նպաստում է ճարպակալմանն ու սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Ի լրումն վերը նշվածին, վերջերս,  3-4 տարեկան երեխաների օրգանիզմի վրա չիպսերի ազդեցության վերաբերյալ
կատարված հետազոտությունների արդյունքները  ցույց են տվել նրանց ուղեղի  զարգացման վրա վերջինների բացասական ազդեցությունը: Նշված հետազոտությունը  իրականացվել է Բրիստոլի համալսարանի գիտնականների կողմից, որի արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության,  որ բացի արդեն իսկ հայտնի հետևանքների, չիպսերով տարվելը  խթանում է  երեխաների ուղեղի զարգացման խանգարումներ: Հետազոտության արդյունքները նաև ցույց են տվել, որ  չիպսերով տարվելը  վատացնում է  հիշողությունը, կրեատիվությունն  ու  ուշադրությունը: Արդյունքում, այն շրջանում, երբ երեխան  առավել արդյունավետ ընկալում է  նոր տեղեկատվությունն ու զարգանում է, այդ պրոցեսներում տեղի է ունենում  խափանումներ: Երեխաների մոտ սկսում են  ուսման հետ կապված խնդիրներ, նրանց վարքը վատանում է: Չիպսերի բաղադրության մեջ մտնում են հագեցած ճարպեր, որոնք խթանում են «վատ» խոլեստերինի առաջացում ու խախտում են երեխայի ուղեղի զարգացումը: Բժիշկները պնդում են, որ  այդ պրոցեսի հետևանքները անուղղելի են: