Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 14 » Ակնոցների մասին
18:46
Ակնոցների մասին

Image result for ակնոցներ

1. Կատարելագործելով որձաքարի բյուրեղների, թանկարժեք քարերի և ապակու մշակումը՝ մարդը սկսել է նկատել, որ հատուկ կերպով ողորկված, հաստեցված թափանցիկ կտորների միջով նայելիս առարկաները մեծանում են: Նրանց միջով սկսել են տեսնել նաև տեսողությունը թուլացած մարդիկ: Այդպես էլ սկսվել է ակնոցների արտադրությունը:

2. Առաջին խոշորացնող ապակու ստեղծման տարեթիվը կորել է հեռու դարերում: Չնայած՝ լատինական պատմիչների ձեռագրերում կարելի է հանդիպել, որ Ներոն կայսրը կարդում էր հատուկ կերպով ողորկված զմրուխտի միջով:

3. Հետաքրքիր էր ակնոցների կիրառությունը XII-րդ դարի Չինաստանում. ծխեցրած որձաքարի ափսեները դատավորների աչքերը թաքցնում էին վկաներից: Ասում են, որ հենց այստեղից են առաջացել արևային ակնոցները:

4. Հարյուրամյակ անց ակնոցներ սկսել են արտադրել Իտալիայում: Դրանց ի հայտ գալու մասին պատմում են այն ժամանակներում արված որմնապատկերները և XIV-XV-րդ դարի հոլանդացի նկարիչների կտավները: Լեոնարդո դա Վինչիի ջանքերի շնորհիվ էլ ի հայտ են եկել կոնտակտային ոսպնյակները:

5. Միջնադարյան նկարներում ակնոցներով պատկերում էին վհուկներին և դևերին: Սնահավատ մարդիկ ակնոցին չարագուշակ խորհուրդ էին տալիս. ակնոցները վամպիրներ են, որ ներծծում են մարդկանց աչքերը:

6. XVII-րդ դարի Իսպանիայում ակնոցը մարդկանց կարգավիճակի մասին էր խոսում. որքան մեծ էին ակնոցի շրջանակները, այնքան մարդու կարգավիճակն ավելի բարձր էր:

7. Առայսօր Աֆրիկայի որոշ ցեղերում ակնոց են կրում (հաճախ միայն շրջանակներ՝ առանց ապակիների) ցեղախմբի ամենաիմաստուն և հեղինակավոր անդամները:

8. Ակնոց պատրաստողները միշտ բարձր արժեք են ունեցել: XVII-րդ դարի սկզբերին Անգլիայում Ապակեգործության պատվավոր համքարություն էին ընդունվում 16 տարեկան տղաները և աղջիկները: Նրանք սովորում էին 9 տարի: Ավարտական քննության ժամանակ պետք է ներկայացնեին սեփական ձեռքով սարքած երկու ոսպնյակ:

9. 20-րդ դարում ակնոցները լայն տարածում են ստացել և սկսել են մարդկանց իմիջի, հագուստի և նորաձևության մաս կազմել: Հոլիվուդյան դերասանները արևային ակնոցներ սկսել են կրել 1930-ական թթ.-երից:

10. Ներկայումս ամենակատարելագործված ակնոցը Google Glass-ն է: Այն ունի երկակի միկրոսխեմա, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 16 գիգաբայթ ֆլեշ հիշողություն, 5 մեգափիքսել հզորության ֆոտոխցիկ, WiFi և Bluetooth…
Աղբյուրը՝ : http://www.sarkavagagirq.net/2011/09/blog-post_19.html ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ ©

Արևային ակնոցներ

Երևի մարդկանց մեծ մասի համար արևային ակնոցն, իր հիմնական ֆունկցիայից զատ, ասոցիացվում է ավելի ոճային, ավելի տպավորիչ ու գրավիչ տեսքի հետ, դրա համար էլ շատերն այն կրում են ոչ միայն աչքերն արևից պաշտպանելու, այլև պարզապես յուրահատուկ տեսքի համար։ Մի ժամանակ ինձ համար էլ էր էդպես։ Հիմա վերաբերմունքս լրիվ այլ է։ Չեմ սիրում, երբ մարդու աչքերը չեն երևում, ու հատկապես տհաճ է, երբ հանդիպում եմ մարդուն, ու նա չի բարեհաճում ակնոցը հանել։ Չգիտեմ՝ դրա հետ կապված քաղաքավարության ընդունված կանոն կա, թե ոչ, ենթադրում եմ, որ պիտի լինի։ Համենայնդեպս, ինձ համար դա մոտավորապես նույնն է, ինչ մարդու հետ խոսելիս մարդը քեզ մեջքով շրջված լինի։ Երկու դեպքում էլ չես տեսնում մարդու աչքերը, հետևաբար՝ հայացքը, դեմքի արտահայտությունը, ինչը չի կարող չազդել շփման անմիջականության վրա։ Այսինքն՝ հավասար պայմաններում չեք. ինքը քո նկատմամբ առավելություն ունի. դու բաց տարածքում ես, ինքը՝ ինչ–որ փակ տեղից, ինչ–որ «ծակից» հետևում է քեզ։ Գուցե ասածս չափազանցություն թվա, բայց կարծում եմ՝ սկզբունքորեն կա էդպիսի երևույթ։
Image result for ակնոցներ


Հասկանում եմ, որ որոշ մարդիկ զգայուն աչքերի պատճառով ստիպված են դրսում անընդհատ ակնոցով լինել, բայց նման դեպքերում, կարծում եմ, կարելի է գոնե հանդիպելու առաջին պահին մի քանի վայրկյանով հանել ակնոցը, հետո նորից դնել՝ բացատրելով իրավիճակը։ Ամեն դեպքում չեմ կարծում, թե էդ խնդիրն ունեցող մարդիկ շատ լինեն, մինչդեռ ակնոցը դեմքներին սոսնձած ման եկողների ինչքան ասես կհանդիպես։

Տրամաբանական է, որ արևային ակնոց կրելը, գիտակցված կամ չգիտակցված, նաև ինչ–որ առումով ուրիշների աչքերից, այսպես ասած, պաշտպանված լինելու, ավելի ապահով զգալու նպատակ ունի, որոշ դեպքերում մինչև անգամ անճանաչելի լինելու միտումով։ Ու զարմանալի չէ, որ որոշ ակնոցավորներ երբեմն ծանոթի հանդիպելիս կարող են չբարևել՝ երևի մտածելով, որ էնքան քողարկված են, որ դիմացինն իրենց չի ճանաչի։ Իհարկե, որոշ դեպքերում կարող է և էդպես լինել, բայց կարծում եմ՝ մեծ մասամբ լավ էլ ճանաչելի են լինում, ու իրենց չբարևելն ընդամենը մեկնաբանվում է որպես դիմացինից խուսափելու ցանկություն։ 
Image result for Արևային գունավոր ակնոցներ
Ինչ վերաբերում է ակնոցի պարգևած ենթադրյալ գրավիչ ու հետաքրքիր տեսքին, ապա, իմ համեստ կարծիքով, ակնոցը մի տեսակ համահարթեցնում, ստանդարտացնում է մարդու դեմքը՝ բոլորին իրար նման դարձնելով, քանի որ թաքցնում է մարդու անհատականությունը ցույց տվող ամենակարևոր դիմագծերը՝ աչքերը։ Ուրիշների համար չգիտեմ` ոնց է, բայց ինձ համար արևային ակնոց դրած մարդիկ իրար շատ նման տեսք ունեն, ու էդ տեսքը հեչ էլ ավելի գրավիչ ու ավելի հետաքրքիր չի, քան առանց ակնոցի։Image result for Արևային գունավոր ակնոցներ

Սա մասամբ նաև պատասխան էր այն հնարավոր հարցին, թե ինչու ես գրեթե երբեք (չնչին բացառություններով, երբ դրա համար ուրիշ պատճառ կա) լայք կամ շնորհակալություն չեմ տալիս մարդկանց ակնոցով լուսանկարներին։

 

Դիտումներ: 357 | Ավելացրեց: (нет) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar