10:39 Ամեն ինչ համակարգչի մասին | |||||||||||
Համակարգիչը էլեկտրոնային սարք է, որն օգտագործվում է տվյալների պահեստավոր ման և մշակման համար։Այն կարևոր նշանակություն ունի մեր կյանքում։ Համակարգիչներն օգտագործվում են կրթության և հետազոտության ոլորտներում։ Համակարգիչներն օգտագործվում են նաև նորություններ հեռարձակելու, ընտանիքի անդամներին ու ընկերներին հաղորդագրություններ ուղարկելու և նրանցից հաղորդագրություններ ստանալու, ներկայացումներ պատրաստելու, ծառայողական և անձնական գրառումներ վարելու, եղանակի տեսություններ պատրաստելու, ինչպես նաև աշխատանքի և ժամանցի այլ նպատակներով։ Համակարգչի օգտագործումը խնայում է ձեր ժամանակը: Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան: Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագաործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի: Ինտեգրալ միկրոսխեման կարող է պարունակել հազարավոր տրանզիստորներ:
Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության` Mainframe համակարգիչների և Գեր- ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ կամ պարզապես հանակարգիչներ: Գեր համակարգիչները շատ չեն. Դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու գերբարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների համար են: Օգտագործվում են նաև որպես սերվերներ համակարգչային ցանցերի կազմակերպման ու կառավարման համար: Անհատական համակարգիչները հարյուր միլիոնավոր են, դրանցից շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ համակարգիչների, այդ թվում և Mainframe ու գերհամակարգիչների ներուժը: Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը` IBM PC(Personal Computer): Մինչ այդ կային ու արտադրվում էին միկրոհամակարգիչներ: Սակայն IBM_ինը բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Mainframe տեսակի համակարգիչների շուկայում իշխող IBM_ը IBM PC_ին արտադրելուց հետո դարձավ նաև այդ բնագավառի առաջատարը: IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982-ում այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով: Ժամանակակից ԱՀ-ն կազմված է մի շարք բաղադրիչներից, որոնցից հիմնականներն են համակարգային բլոկը, որի ներսում տեղակայված են սնուցման բլոկը, կենտրոնական պրոցեսորով \նշակիչ\ պլատան \սալիկը\, տեսաադապտորը, կոշտ սկավառակը, ճկուն սկավառակների շարժաբերները և ներմուծման և ստացման այլ սարքեր: Համակարգչի համակարգային բլոկի իրանները տարբերվում են իրենց արտաքին ձևով ու տեսքով: Առավել տարածված են Mini Tower, Middle Tower, Full Tower իրանները, որոնք իրագործված են տարբեր բարձրությունների ուղղաձիգ կանգնակների տեսքով: Ընդհանուր առմամբ ԱՀ-ի բաղկացուցիչները կարելի է բաժանել ներքին և արտաքին սարքերի: Համակարգային բլոկից դուրս գտնվող սարքերը բլոկին են միացվում Պորտերի (Port)` հատուկ կցանների, օգնությամբ: Պորտերի հիմնական տեսակները հինգն են: Առաջին երեքը` ստեղնաշարի, մոնիտորի ու մկնիկի միացման համար են: Պորտի հաջորդ տեսակը կոչվում է Զուգահեռ, որը տվյալները փոխանցում է բայթերով (ութ բիթանի խմբերով) ու սովորաբար օգտագործվում է տպիչների ու սկաներների միացման համար: Համակարգիչը կարող է ունենալ մի քանի զուգահեռ պորտ: Դրանք նշանակվում են LPT1, LPT2… գրություններով: Պորտի վերջին տեսակը Հաջորդականն է: Այն տվյալները փոխանցում է առանձին բիթերով: Դրան կարող են միացվել տարբեր սարքեր, որոնցից առավել տարածված են մկնիկները, մոդեմներն ու ֆաքսիմալային ապարատները: Համակարգիչը կարող է ունենալ մի քանի հաջորդական պորտ: Դրանք նշանակվում են COM1< COM2… գրույթներով: Պորտերը ամրակցվում են համակարգային բլոկի հետին պատին: Որպես ԱՀ-ի հիմնական բնութագրիչներ հանդես են գալիս. 1.արագագործությունը, արտադրողականությունը, տակտային հաճախականությունը: Արագագործության չափման միավոր հանդիսանում է MIPC_ը, MFLOPS_ը, KOPS_ը, և GFLOPS: Արտադրողականության գնահատումը միշտ էլ մոտավոր է, քանի որ կիրառվում են գործողությունների տարբեր խմբեր: Դրա համար համակարգչի բնութագրման ժամանակ արտադրողականության փոխարեն կիրառվում է տակտային հաճախությունը: 2.համակարգային և լոկալ միջերեսների տիպերը. Միջերեսների տարբեր տեսակները ապահովում են հրամանների փոխանցման տարբեր ժամանակներ և հնարավորություն են տալիս միացնել տարբեր քանակության և տեսակի արտաքին սարքեր: 3.օպերատոր հիշողության ծավալը. Օպերատիվ հիշողության ծավալը ավելի հաճախ չափվում է մեգաբայթերով: Հարկ է նշել, որ օպերատիվ հիշողության ծավալի կրկնակի ավելացումը այլ հավասար պայմաններում հնարավորություն է տալիս արտադրողականության արդյունավետությունը բարձրացնել մինչև 1.7 անգամ: 4.կոշտ մագնիսական սկավառակների կուտակիչի ծավալը 5.ճկուն մագնիսական և լազերային սկավառակների կուտակիչի տեսակը և ծավալը 6.շտեմ հիշողության տեսակը և ծավալը 7.տեսատիպի և տեսաադապտորի տեսակը 8.տպիչի տեսակը 9.մաթեմատիկական համամշակիչի առկայությունը 10.առկա ծրագրային ապահովումը և օպերացիոն համակարգի տեսակը 11.սարքային և ծրագրային համատեղելիությունը այլ համակարգիչների հետ 12.բազմախնդրային ռեժիմում աշխատելու հնարավորությունը 13.հուսալիությունը 14.արժեքը 15.ծավալը և քաշը: Համակարգիչների հիմնական տարրը Կենտրոնական Պրոցոսորն է կամ պարզապես Պրոցեսորը` ինտեգրալ հատուկ միկրոսխեման, որը հենց բուն համակարգիչն է, մեքենան:
Մանրամշակիչները տարբերվում են ըստ տակտային հաճախականության, որից մասնավորապես կախված է համակարգչի արագությունը: Ժամանակակից սերնդի մանրամշակիչների հաճախությունները տատանվում են 6 ՄՀ_ից մինչև 2.5 ԳՀց և ավելին: Երբեմն համակարգիչը կարող է ունենալ մի քանի մանրամշակիչներ: Առհասարակ համակարգիչը հիշեցնում է մանկական <<կոնստրուկտոր>> խաղը, որը բաղկացած է առանձին ավարտուն հանգույցներից, որոնք միացնելով իրար, կարելի է հավաքել ամբողջ մեքենա: Այս հանգույցների ամենահիմնականը հավաքվում են մաշկչի տուփի մեջ, որը կարող է արտաքին ձևավորման տարբեր լուծումներ ունենալ: Սակայն կառուցվածքորեն պահպանվում է հստակ համաչափությունը: Նման համաչափությունը համակարգչային արտադրության ոլորտում ընդունված է անվանել <<ձև-գործոն>> տերմինով, որը համընկնում է տիպաչափս հասկացության հետ: Գոյություն ունեն 4 տիպաչափսեր, որոնց առաջին հերթին ենթարկվում են համակարգչի տուփը և մայր սալիկը: Դրանք են AT, ATX, LPX, NLX և դրանց փոքրացված տարբերակները: Պրոցեսորների հիմնական պարամետրը տակտային հաճախականությունն է , որը բնորոշում է գործողությունների կատարման արագությունը: Ժամանակակից պրոցեսորների տակտային հաճախականությունը հասնում է 550 MHz-ի (միլիոն հերցի): Հմակարգիչներում կիրառվում է Ներքևից Վերև համատեղելիության սկզբունքը, ըստ որի ապահովվում է նախկինում արտադրված համակարգիչների կիրառական ծրագրերի կատարումը նորերում: Հիշողություն: Համակարգչային բլոկում բացի մանրամշակից գտնվում է նաև համակարգչի հիշողությունը: Հիշողությունը այն կարևորագույն պարագաներից է, որոնք համակարգիչը տարբերում են պարզ հաշվիչից: Համակարգիչն ու հիշողությունն անբաժանելի են: Հիշողությունն օգտագործվում է տվյալների պահպանման համար: Տվյալները կարող են գրանցվել ու ընթրցվել հիշողությունից: Այս ֆունկցիաները իրագործվում են Հիշողության հատուկ միկրոսխեմաներով: Կան հիշողության տարբեր տեսակներ: Տարբերում ենք մշտական հիշողություն, ժամանակավոր հիշողություն և այլն: Գործառնական հիշողությունը իր բնույթով ժամանակավոր է և կոչվում է նաև կամայական մուտքի հիշողություն RAM
Շտեմ հիշողություն: Շտեմը համակարգչի արագագործությունը ավելացնելու համար նախատեսված հիշողության տիրույթ է, որում պահվում են հաճախակի հարցվող տվյալները: Այն կարող է տարբեր բնույթի լինել, բայց բոլոր դեպքերում նրա հիմքում փոքր մուտքի տևողությունն է: Կա շտեմ հիշողություն` կենտրոնական մշակչի մասը: Տեսահիշողություն: Տեսահիշողությունից է կախված պատկերի որակը, վերարտադրվող գույների և պատկերների տարրերի քանակը:
Սկավառակային կուտակիչները համակարգչի նակատմամբ կարող են լինել արտաքին և ներքին: Արտաքին կուտակիչներն ունենում են սեփական իրան ու սնուցման սեփական աղբյուր, իսկ ներքինները ամրակցվում են համակարգչի համակարգային բլոկում: Օպտիկական հիշողության սարքերի աշխատանքը հիմնված է լազերային տեխնոլոգիաների վրա, ուր լուսային ճառագայթի միջոցով ինֆորմացիան գրանցվում է հատուկ կրիչների վրա: Լազերը սարք է, ուր օգտագործվում է խիստ կենտրոնադրված ճշգրիտ կերպով ղեկավարվող լուսային ճառագայթ: CD_ROM սկավառակների վրա ինֆորմացիան գրանցվում է լազերային ճառագայթի միջոցով, որն այրում է սկավառակի առանձին տեղեր ու ստեղծում է հարթ տարածքներով անջատված միկրոսկոպիկ գոգավորություններ: Թվային ինֆորմացիան ներկայացվում է հարթ տարածքների ու գոգավորությունների հաջորդումներով: Ինֆորմացիայի ընթերցումը նույնպես կատարվում է լազերային ճառագայթի օգնությամբ: Համակարգիչներին միացվող սարքեր, որոնք ապահովում են տվյալ համակարգիչների, օգտագործողի և այլ համակարգիչների համագործակցությունը, համարվում են արտաքին սարքեր: Դրանց թվին են դասվում` •տպիչը •մկնիկը •մոդեմը •սկաները Նույն ֆունկցիաները իրագործող ստեղնաշարը, մկնիկը, մոնիտորը, կոչվում են ստանդարտ արտաքին սարքեր:
Էկրանը ծառայում է համակարգչի գրվածքային կամ պատկերային տեղեկույթի անմիջական դիտման համար: Կախված աշխատանքի սկզբունքից էկրանները լինում են` .էլեկտրոնաճառագայթային խողովակ, որոնք գույները վերարտադրում են ավելի բնական: .հեղուկաբյուրեղային, որոնք առողջության տեսակետից ավելի անվնաս են: Էկրանի հիմնական բնութագրիչներն են` 1.անկյունագիծը 2.պատկերի թարմացման հաճախականությունը էկրանին 3.միջպիքսելային` երկու հարևան պիքսելների միջև եղած հեռավորությունը 4.թույլատրելի ունակաությունը, որը բնութագրվում է հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով, պիքսելների քանակություններով և հիմնականում որոշվում է անկյունագծի երկարության և միջպիքսելային հեռավորության հարաբերությամբ: 5.գրաֆիկական ռեժիմի հնարավորությունը, որը որոշվում է տողերի քանակով:
Ստեղնաշարը կիրառվում է համակարգչի հիշողության մեջ` գրվածքային տեղեկույթի մուտքագրման համար: Ստեղնաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից` 1.գործառույթային ստեղներ: Այս ստեղները հիմնականում ծառայում են որոշակի գործողության արագ կատարման համար: 2.տառաթվային ստեղներ,որ նախատեսված է գրվածք կամ թվաբանական արտահայտություն հավաքելու համար: 3.հատուկ ստեղներ: Օգտագործվում են պարբերությունից գրելու և աղյուսակի մի սյունից մյուսը անցնելու, մեծատառերով գրելու, մեկ տառ մեծատառով գրելու, որպես հրամանների կարճ ճանապարհներ:
Մկնիկը ծառայում է համակարգչով աշխատելու և այն ղեկավարելու համար: Մկնիկը սահեցնելով հատուկ էկրանի վրա նրան համընթաց շարժվող նշորդին` ընտրում ենք ցանկացած օբյեկտ աշատանքային սեղանի վրա և աշախատում նրա վրա: Ժամանակակից մկնիկն ունենում է երկու և ավել սեղմակ: Երեք սեղմակով մկնիկով աշխատելիս ավելի հաճախ օգտագործվում է ձախ սեղմակը, իսկ աջը հիմնականում բացում է ընտրված օբյեկտի համատեքստային ցուցակը: Կենտրոնի սեղմակը հիմնականում օգտագործվում է համացանցի կայքերի կամ սովորական տեքստի էջերը թերթելու ընթացքում: Աշխատանքի յուրաքանչյուր ռեժիմում մկնիկի նշորդը էկրանին ցուցադրվում է նոր նշանի տեսքով: Ելնելով մեր պահանջներից` ղեկավարման վահանակից կարող ենք ընտրել մկնիկի հետևյալ բնութագիրչները` 1.սեղմակներ ներդիրից` տեղակայում ձախլիկների համար և մկնիկի կրկնակի սեղմումների արագության փոփոխում: 2.նշաններ ներդիրից` նշորդների նշանների նոր տարբերակների ընտրություն: 3.նշանների հատկանիշներ ներդիրից` մկնիկի գլորանի արագության ընտրություն և այլն:
Համակարգչին կից սարքավորումներն են` 1.տպիչ 4.պատկերամուտ (scanner) 5.գծագրիչ 6.պրոյեկտորներ Արտաքին սարքերի աշխատանքի ղեկավարումը, ռեժիմների տեղադրումը, տվյալների փոխանակման կազմակերպումը իրագործում են հատուկ Դրայվերծրագրերը:
Մկնիկը սովորաբար գտնվում է գրասեղանին՝ ստեղնաշարի կողքին։ Սովորաբար մկնիկն ունի առնվազն երկու կոճակ՝ ձախ և աջ։ Գործողությունների մեծ մասը կատարվում է ձախ կոճակը կտտացնելու միջոցով։ Աջ կոճակն օգտագործվում է հատուկ գործառույթների համար։ Մկնիկների որոշ կատարելագործված տեսակներ ունեն լրացուցիչ կոճակներ, որոնք նախատեսված են այնպիսի պարզ գործողությունների կատարումն արագացնելու համար, ինչպիսին է տեքստի ոլորումը։ Երբ մկնիկը շարժում եք գրասեղանի վրա, դրա ցուցիչը համապատասխանաբար շարժվում է էկրանին։ Մկնիկը հնարավորություն է տալիս որևէ միույթ ընտրել էկրանի վրա։ Ցուցիչը էկրանի տարբեր առարկաների վրայով շարժելիս միույթների կամ ցուցիչի տեսքը փոխվում է։ Այդ փոփոխությունը ցույց է տալիս, որ կարելի է կտտացնել տվյալ միույթին՝ բացելու կամ լրացուցիչ ընտրանքներ տեսնելու համար։ Միույթը կարելի է բացել՝ տեղափոխելով ցուցիչը դրա վրա և կտտացնելով մկնիկի ձախ կոճակին։ Մկնիկի օգնությամբ փաստաթղթում կարելի է ընտրել տեքստը մուտքագրելու տեղը։ Անհրաժեշտ է դիրքավորել ցուցիչը փաստաթղթում, կտտացնել այնտեղ, որտեղ ցանկանում եք տեքստ մուտքագրել, ու օգտվել ստեղնաշարից մուտքագրումը կատարելու համար։ Միույթը տեղաշարժելու համար անհրաժեշտ է կտտացնել դրան և, մկնիկի կոճակը սեղմապահելով, տեղաշարժել միույթը այլ տեղ։ Միույթը նոր տեղ տեղաշարժելուց հետո կարելի է բաց թողնել կոճակը։ Մկնիկի աջ կոճակն օգտագործվում է նաև ցանկը ցուցադրելու համար։ Այս ցանկի ընտրանքները ներառում են ամենաընդհանուր խնդիրները, ինչպես օրինակ մի տեղից տեքստ պատճենելը և այլ տեղում դնելը։ Դրանք կոչվում են տեղային ցանկեր։ Այդ ցանկերն օգնում են արագ գործողություններ կատարել։ Մկնիկների մեծ մասն ունի նաև անիվ, որի օգնությամբ ոլորում են փաստաթղթերը կամ էջերը։ Ոլորելու համար անհրաժեշտ է մատը հպել անվին և պտտել այն առաջ կամ հետ։ Այդպիսով փաստաթուղթը կարելի է շարժել վերև կամ ներքև։ Վաճառվում են տարատեսակ մկնիկներ։ Սովորական մկնիկի ստորին մասում զետեղված է ռետինե կամ մետաղյա գնդակ։ Մկնիկը շարժելիս շարժվում է նաև գնդակը։ Այդ շարժումն էլ իր հերթին տեղաշարժում է ցուցիչը էկրանին։ Մկնագունդը սովորական մկնիկի նման է, սակայն գլխիվայր. գնդակը գտնվում է սարքի վերևի մասում։ Այն հնարավորություն է տալիս մկնիկի նման՝ սահմանափակ տարածության մեջ կառավարել գործողությունները։ Ցուցիչը տեղափոխելու համար մկնագունդը կարելի է շարժել բութ մատով կամ այլ մատով։ Օպտիկական մկնիկը օգտագործվում է սովորական մկնիկի նման։ Սակայն այն գնդակ չունի։ Այն ընկալում է շարժումը լազերի միջոցով։
Ստեղնաշարը ներածման սարք է, որն օգտագործվում է հրամաններ կամ տեքստ համակարգիչ մուտքագրելու համար։ Սովորական ստեղնաշարի տարբեր տեսակի ստեղները ներկայացված են ստորև՝
Հրամանների ստեղներ. INSERT (INS), DELETE (DEL) և BACKSPACE ստեղները հրամանների ստեղներ են։ Այս ստեղների միջոցով զետեղում կամ ջնջում են որևէ տեքստ կամ առարկա։ INSERT ստեղնը կարելի է միացնել կամ անջատել։ Միացված ժամանակ INSERT ստեղնը օգնում է վրագրել զետեղման կետից աջ գտնվող գրանշանները։ Անջատված ժամանակ INSERT ստեղնը հնարավորություն է տալիս տեքստ կամ գրանշաններ մուտքագրելու զետեղման կետից աջ՝ առանց այդ տեքստը կամ նշագրերը վրագրելու։ Զետեղման կետը այն թարթող ուղղահայաց գծիկն է, որը նշում է զետեղված տեքստի տեղը։ DELETE ստեղնը օգտագործվում է՝ զետեղման կետից աջ տպված տեքստը, նշագրերը և այլ առարկաները հեռացնելու համար։ BACKSPACE ստեղնը օգտագործվում է՝ զետեղման կետից ձախ տպված տեքստը, նշագրերը և այլ առարկաները հեռացնելու համար։
· ENTER կամ RETURN ստեղնը. այս ստեղնը կարող է պիտակավորված լինել ENTER կամ RETURN բառերով՝ կախված օգտագործվող համակարգչի տեսակից։ ENTER կամ RETURN ստեղնը օգտագործվում է՝ զետեղման կետը նոր տողի սկիզբ տեղափոխելու համար։ Որոշ ծրագրերում այն օգտագործվում է համակարգչին հրամաններ տալու կամ խնդիրը հաստատելու համար։
Պատկերացրեք, որ մի կազմակերպությունում աշխատում է 10 աշխատող։ Իրենց ամենօրյա խնդիրները կատարելու համար նրանք օգտվում են համակարգիչներից։ Նրանց հաճախ անհրաժեշտ է նաև տպել տվյալներ։ Յուրաքանչյուր աշխատողին տպիչ հատկացնելու փոխարեն, ինչը ծախսատար կլիներ, բոլոր համակարգիչները կարող են կապակցվել մեկ տպիչի։ Համակարգիչը նաև կարելի է կապակցել մյուս համակարգիչներին՝ տեղեկությունները և սարքաշարի բաղադրիչները համօգտագործելու նպատակով։ Տեղեկությունների համօգտագործումը հեշտացնելու նպատակով իրար կապված մի խումբ համակարգիչների և համակցված սարքերի խումբը կոչվում է ցանց։ Ցանցերը կարող են օգտագործվել նաև տվյալներ կամ տպիչի նման սարքեր համօգտագործելու համար։ Ցանցին կապակցված համակարգիչը մեծ առավելություններ ունի։ Սարքաշարը և ծրագրաշարը համօգտագործելու հնարավորությունից բացի՝ այն հնարավորություն է տալիս համօգտագործելու նիշքեր և հաղորդակցվելու ցանցում գտնվող այլ օգտվողների հետ։ Տիպիկ ցանցի երեք բաղադրիչներն են՝ Սպասարկիչը. ցանցի հիմնական համակարգիչը, որը ծառայություններ է մատուցում ցանցի մյուս համակարգիչներին։ Սպասարկիչը որոշում է, թե որ համակարգիչները կարող են մուտք գործել ցանցում առկա սարքաշար և ծրագրաշար։ Աշխատակայանը. ցանցին կապակցված համակարգիչ։ Աշխատակայանի միջոցով օգտվողները մուտք են գործում ցանցում առկա սարքաշար ու ծրագրաշար։ Հաղորդակցման կապուղին. ուղի կամ կապ, որը կապակցում է համակարգիչները կամ արտաքին սարքերը, ինչպիսիք են տպիչները և սկավառակի սարքատարերը՝ տեղեկություններ փոխանցելու նպատակով։ Ցանցում որպես հաղորդակցման կապուղի սովորաբար օգտագործվում են մալուխները, սակայն տեղեկությունները ցանցերով կարող են փոխանցվել նաև անլար եղանակով։ Ցանցն ընդլայնվում է դրան նոր աշխատակայաններ և սպասարկիչներ կապակցելու արդյունքում։ Ընդգրկված տարածքից կախված՝ ցանցը կարող է դասակարգվել որպես տարածքային համակարգչային ցանց (ՏՀՑ) կամ գլոբալ համակարգչային ցանց (ԳՀՑ)։
| |||||||||||
|
| |||||||||||
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

1984թ, համակարգիչ PC AT, Intel 80286 պրոցեսորի հիման վրա








