14:45 Չիպսերի մասին տեղեկություններ | |
Բոլորս էլ գիտենք ինչ է չիպսը և գիտենք թե ինչքան վտանգավոր են դրանք բայց կան շատերը, որ ամեն օր ուտում են չիպսեր ուշադրություն չդարձնելով, որ դա վտանգավոր է իր առողջության համար, չգիտես թե ինչ թույներ են լցնում չիպսերի մեջև նաև այնպիսի նյութեր են լցնում, որ մարդը չիպսը ուտելուց հետո էլի է ուզում չիպս, միայն քո ձեռքով պատրաստած չիպսերն են օգտակար, որովհետև միայն դու գիտես ինչով է այն պատրաստված: Չիփսերում ընդհանրապես չկան վիտամիններ և միներալներ: Չիփսերը ածխաջրերի և ճարպերի խառնուրդ են` աղի, արհեստական սննդային ներկերի և համի փոխարինիչների հավելումով: Բացի այդ` չիփսերը կարող են պատրաստել ոչ թե կարտոֆիլից, այլ կարտոֆիլի ալյուրից, ինչն ավելի վնասակար է դարձնում այս սննդամթերքը: Չիփսերը նպաստում են գիրանալուն, քանի որ դրանք պարունակում են երեխայի օրգանիզմի համար անհրաժեշտ կալորիաների գրեթե կեսը` 100 գրամ չիփսը պարունակում է 510 կկալ.: Չիփսերը պատրաստվում են ոչ թե օգտակար բուսական յուղով, այլ մարգարինով, սա է պատճառը, որ չիպսերում պարունակվող ճարպերը կարող են քաղցկեղ առաջացնել: Չիպսերում պարունակվող աղի քանակությունը, ներթափանցելով երեխայի օրգանիզմ, կարող է խաթարել ոսկորների բնականոն աճը, ինչպես նաև ազդել նյութափոխանակության վրա: Չիփսերին տարբեր համեր հաղորդող քիմիակնշան նյութերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ դառնալ: Կարտոֆիլի չիփսերի կիրառումը կարող է անբեկանելի փոփոխություններ առաջացնել երեխայի ուղեղում: Նման եզրակացության են հանգել Բրիսթոլի համալսարանի գիտնականները: Հետազոտման օբյեկտ է դարձել 3-4 տարեկան երեխաների ուղեղը: Նրանց սննդակարգում չիփսեր եղել են ամեն օր: Գիտնականները վերլուծել են նրանց առողջական վիճակը եւ պարզել, որ նրանք նախկինի պես նախաձեռնող չեն, զգալի իջել է հիշողության որակը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |