Բնական հյութեր

Գրեթե բոլորն իրենց օրը սկսում են մեկ գավաթ սուրճով կամ թեյով: Սակայն շատ ավելի օգտակար են առավոտյան խմել գազարի, դդումի, դեղձի կամ ծիրանի հյութ:
Այս հյութերն օգտակար են նրանով, որ սնում են մաշկը, ամրացնում անոթների պատերը, փայլ են հաղորդում աչքերին և սրում են տեսողությունը: Իհարկե, հյութերը պետք է լինեն թարմ քամած, քանի որ խանութում վաճառվողները, որոնք նախատեսված են երկարաժամկետ պահպանման համար, անհրաժեշտ վիտամիններ անհամեմատ քիչ են պարունակում և լի են հավելանյութերով: Թարմ հյութերը պետք է խմել անմիջապես` քամելուց 10-15 րոպեի ընթացքում: Ցանկության դեպքում` դրանք կարող եք նոսրացնել եռացրած ջրով` 1:1-ի հարաբերությամբ: Խմելուց 30 րոպե հետո կարելի է նախաճաշել: Նկատի ունեցեք նաև, որ հյութը պետք է ձեր քիմքին հաճելի լինի, հակառակ դեպքում չի բացառվում, որ ալերգիկ երևույթներ առաջանան` մաշկային ցան, քոր և այլն: Եթե հյութը ձեզ չափազանց քաղցր է թվում, կարող եք ցիտրուսային, թթվաշահամ խնձորի, հատապտուղների հյութ ավելացնել:
Գազավորված հյութեր
Օրինակի համար Կոկա կոլա, Ֆանտա, Սփրայթ և ոչմիայն: Այս հյութերը մասնագետների կարծիքով քիմիա են և ահավոր վնասում են առողջությանը: Բայց լսելով այդ խոսքերը, մարդիկ շարունակում են ըմպել, քանի որ իրոք նրանք զովացուցիչ են և մարդիկ չեն հավատում նրանց վնասակար լինելուն: Ես միշտ խմել եմ նման հյութեր, անտեսելով այդ խոսքերը: Ինչպե՞ս եք վերաբերվում: Խմու՞մ եք, թե ոչ: Եվ խնդրում եմ բացատրեք, թե իրենք ի՞նչ հիվանդություններ կարող են առաջացնել և որքանո՞վ են նրանք վնասակար: Մասնագետները խորհուրդ են տալիս խմել բնական հյութեր, բայց ինձ թվում է, մեր այսպես կոչված «բնական հյութերը» նույն բանն են, ինչ կոկա կոլան և այլն...: Իսկական բնական հյութ կարելի է համարել այն դեպքում, երբ աչքիդ առաջ օրինակ նարինջը վերցնեն և ճզմեն բաժակի մեջ: էդ դեպքում ես այն իրոք կհամարեմ բնական հյութ և օգտակար: Թե չէ ի՞նչ գիտես, ինչ ներկանյութեր և տարբեր բաներ են խառնում այդ բնական հյութերի մեջ:
Կոկա-Կոլան ստեղծվել է որպես բուսական հումքից ստացված դեղ:
Բայց հետագայում, շատ հաջող մարկեթինգային քայլերով ժողովրդին սովորեցրին հաճույք ստանալ հյութի միջի գազերից, որոնք ամենամեծ վնասն են հասցնում օրգանիզմին (ստամոքսին): Սա չի վերաբերում նկուղային պայմաններում արտադրվող հյութերին, որոնց տերերը առանձնապես չեն ստուգում թե ինչ են լցնում հութի մեջ: Այսպիսի հյութերում թունավոր (վնասակար) կարող են լինել բոլոր բաղադրատոմսերը:
Ավելի լավ է խմել բնական հյութեր կամ մայրիկի պատրաստած կոմպոտները, որովհետև գազավորված հյութերը վտանգավոր են կամ եթե խմել եք գազավորված ըմպելիք ապա պետք է խմելուց հետո 1 ժամ վազել
|