12:20 Ինչպես պատրաստել ամանորյա խաղալիքներ | |
Նոր տարին կախարդանքի ու ցանկությունների կատարման տոն է: Բնականաբար, բոլորս էլ ուզում ենք, որ այս տոնը երկար հիշվի եւ լինի առանձնահատուկ: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելի օրիգինալ, քան տոնածառի զարդարանքները, որոնք պատրաստված կլինեն ձեր ձեռքերով: Չէ՞ որ տոնածառը Նոր տարվա թագուհին է: Իսկ թագուհուն պետք է զարդարել առանձնահատուկ ձեւով: Առաջարկում ենք մի քանի գաղափար սեփական ձեռքերով ամանորյա յուրօրինակ խաղալիքներ պատրաստելու վերաբերյալ:
Թափանցիկ խաղալիքները լցրեք դեկորատիվ խոհարարական ցանվածքով կամ ուլունքներով:
Կարելի է պատրաստել ահա այսպիսի սրտիկներ: Սրանք պատրաստված են պոլիմերային կավից՝ ավելացրած դարչինի եւ խնձորի բուրմունք: Այնպես որ, դրանք ուտել չի կարելի, փոխարենը հրաշալի բուրում են:
Թափանցիկ խաղալիքները կարելի է զարդարել հին սկավառակի մանր կտորներով: Կստացվի յուրատեսակ ամանորյա դիսկո գնդակ: Կարելի է հյուսիսային եղջերու նկարել բթամատի մեկ դրոշմով:
Մանվածքաթելից պատրաստված խաղալիքները շատ ջերմ ու հարմարավետ են նայվում:
Խաղալիքներ կարելի է պատրաստել նաեւ թղթից, պարզապես հարկավոր է որոնել օրիգամիի համապատասխան հրահանգ:
Եվ եթե սովորական թղթի փոխարեն վերցնեք, օրինակ, հին քարտեզ, կստացվեն ավելի «գլոբալ» խաղալիքներ:
Տոնածառի համար ամանորյա վարունգ պատրաստեք: Շատ «թարմացնող» է երեւում:
Պղնձի սեւեռակներից ու պենոպլաստի գնդիկներից կարելի է տոնածառի անսովոր խաղալիքներ սարքել:
Իսկ այս խորանարդները պարզապես շատ ժամանակակից տեսք ունեն:
Պոլիմերային կավից էլ կարելի է վառ շտամպած նախշերով այսպիսի գեղեցիկ ափսեներ անել:
Խաղալիքի ձանձրացնող նախշը կարելի է պարզապես սոսնձել թերթով: Յուրօրինակ է երեւում:
Տոնածառի վրա կարելի է բանալիներ կախել:
Հավանաբար ձեր երեխան ունի պլաստմասե շատ խաղալիքներ, որոնք իրեն այլեւս պետք չեն: Կարելի է դրանք ներկել եւ երկրորդ կյանք տալ տոնածառի խաղալիքի տեսքով:
Դե, եթե այս փոքրիկ սվիտերը չի համոզում ձեզ, որ ժամանակն է գործել սովորել, ապա ոչինչ չի համոզի:
Պոլիմերային կավի վրա կարելի է նաեւ անձեռոցիկի օգնությամբ այսպիսի կնիքներ անել: Կստացվեն շատ նուրբ եւ օդային խաղալիքներ: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |















