Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 21 » Ինչպես պատրաստել խոզի բուդ
09:37
Ինչպես պատրաստել խոզի բուդ

 

 

 


   

Բաղադրությունը՝

խոզի բուդ -5 կգ
սխտոր – 15 ատամիկ
գազար -1 հատ
մանանեխ -2 ճաշի գդալ
պղպեղի հատիկներ -20 հատ
քրքում -1 թեյի գդալ
դափնու տերև
սև պղպեղ
աղ


Պատրաստման եղանակը՝

  1. Խոզի բուդը պատառաքաղով ծակծկել, տեղ-տեղ դանակով անցք անել և մեջը խրել սխտորը, գազարը (շրջանաձև կտրատած) և հատիկ պղպեղը. 4-5 ժամ թողնել աղաջրում։ Այնուհետև դուրս բերել։
  2. Համեմել մանանեխով, աղով ու համեմունքներով, տեղափոխել տապակի մեջ, կողքերը դափնու տերևներ շարել, ապա ծածկել փայլաթիթեղով։
  3. Տապակի մեջ ջուր լցնել և 220° С ջեռոցում եփել 4 ժամ։ Վերջում հեռացնել փայլաթիթեղը եւ թողնել կարմրի։
Դիտումներ: 524 | Ավելացրեց: (нет) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar