Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 15 » Instagram-ի մասին
12:35
Instagram-ի մասին

Ինստագրամի մշակումը սկսվել է Սան Ֆրանցիսկո, երբ Քևին Սիստոմև Մայք Կրիգեր որոշեցին իրենց Burbn ծրագիրը ուղղորդել բջջային լուսանկարների համար: Հավելվածը Apple 6 ընկերության App store րագրերում հայտնվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին:

Թողարկումից կարճ ժամանակ անց խմբին միացավ Ջոշ Ռիդելը՝ որպես ընկերության մենեջեր: 2010 թվականի նոյեմբերին խմբին միացավ նաև Շեյն Սուինին՝ որպես ինժեներ, իսկ 2011թվականի օգոստոսին՝ Ջեսիկա Զոլմանը` որպես ընկերության ՏՏ տարածող

2011 թվականի հունվարին ծրագրում միացվեց հեշթեգ նրա համար, որ հեշտ գտնեն օգտատերերին և լուսանկարները:

2011 թվականի սեպտեմբերին արդեն հասանելի էր ծրագրի 2.0 տարբերակը, որտեղ արդեն հայտնվել էին կենդանի ֆիլտրեր, թեքության ակնթարթային փոփոխում, չորս նոր ֆիլտրեր, մեծ ծավալով լուսանկարների թույլատրում, կամային սահմաններ, մեկ սեղմումով շրջելը և նկարի թարմեցումը;

2012 թվականի ապրիլին ծրագիրը թողարկվել է Android հարթակի համար, որը մեկ օրում ներբեռնվեց ավելի քան մեկ միլիոն անգամ:

2012 թվականի ապրիլի 9-ին Facebook-ը հայտարարեց Ինստագրամի բջջային ֆոտոծրագրի $1 մլրդով գնման մասին: Ֆեյսբուքի ֆոտոսպասարկամ սեփականատիրոջը փոխանցվեց 300 մլն դոլլար և բաժնետոմսերի մոտ 23 մլն: Բացի այդ՝ սոցիալական ցանցը Ինստագրամին պարտադրեց գործարքը չկատարելու դեպքում 200 մլն դոլլար տուգանք նշանակել]: Գնման հետ կապված՝ հունիսի 5-ին դուրս եկավ 2.5.0 տարբերակը, ինչը հանգեցրեց Ինստագրամի և Ֆեյսբուքի միջև ավելի միավորմանը:

2012 թվի օգոստոսին ամեն վայրկյան Ինստագրամում լինում էր 576 հավանում և ավելացվում էր 81 մեկնաբանություն: Ինստագրամի օգտատերերը մեկ ամսվա ընթացքում կայքում ծախսում է միջինը 257 րոպե, ինչը կես ժամ ավել էր Թվիթերից:

2012 թվականի վերջին Ինստագրամը հայտարարեց համաձայնագրի կանոնների փոփոխության մասին: Նորությունների շարքում պետք է լինի այն կետը, որ Ինստագրամը իրավունք է ստանում օգտվել իր օգտատերերի բեռնած լուսանկարներ, այդ թվում գովազդային նպատակներով: Այն հրահրեց հասարակության կտրուկ քննադատությունը, ինչպես Ինստագրամի մասնակիցների, այնպես էլ հեղինակային իրավունքների իրավաշատպանների: Մասնակիցներից շատերը հեռացրին իրենց Ինստագրամի հաշիվները: Ըստ AppData վերլուծական ծառայության տվյալների՝ Ինստագրամը հավանաբար կորցրել է օգտատերերի 25 %, իսկ ամենօրյա հաճախումները նվազել են 16 մլնից մինչև 12 մլն: Հանդիպելով բողոքների՝ ծառայությունը վերաձևակերպեց համաձայնագրի վիճաբանական կետը՝ հայտարարելով, որ մտադրությունները ճիշտ չեն հասկացվել:

2013 ապրիլին Ինստագրամը հայտարարեց նոր արմատական մշակում սկսելու մասին, ինչը թույլ կտար օգտատերերին նշել իրենց, ընկերներին լուսանկարներում, տեսարժան վայրերում, ինչպես նաև հայտնի ապրանքանիշեր: Նաև հնարավորություն էր տրվում կարգավորել նշումներ անելու նոր համակարգը և այդ թվում դարձնել այն անձնական:

2013 թվականի հունիսին Ինստագրամը հայտարարեց 15 վայրկյան տևողությամբ տեսանյութերի տեղադրման հնարավորության մասին:

2013 թվականի օգոստոսի 8-ին կապեր հաստատվեցին Vkontakt սոցիալական ցանցի հետ:

2013 թվականի նոյեմբերի 21-ին թողարկվեց Ինստագրամի տարբերակը Windows phone 8-ի համար:

2015 թվականի մարտին Ինստագրամը հայտարարեց բրենդների՝ լուսանկարների ալբոմներ ստեղծելու և օգտատերերին իրենց կայքն ուղարկելու հնարավորության մասին՝ օգտագործելով «Իմանալ ավելին» կոճակը: Ներկայումս ընկերությունը բրենդների համար ցուցադրել է նոր ֆունկցիաներ՝ «Գնել հիմա» և «Տեղադրել հիմա» կոճակները:

2015 թվականի հուլիսին Ինստագրամում բեռնված լուսանկարներիի չափերը դարձավ ավելի լավ որակի՝ 1080x1080 փիքսել (640x640 փիքսելի փոխարեն):

2015 թվականի օգոստոսին Ինստագրամը ավելացրեց լուսանկերների ավանդական քառակուսային ձևաչափ և ալբոմային ու դիմանկարային տեսանյութերի ալբոմներ:

2015 թվականի սեպտեմբերի 30-ին Ինսագրամում հայտնվեց գովազդային գրառումներ, որոնք պարունակում էին մինչև 30 վայրկյանանոց տեսանյութեր: Միևնույն ժամանակ գովազդային վաճառքն սկիզբ առավ նաև Ռուսաստանում:

Լուսանկարների մշակման 16 տարբերակներ Ինստագրամում

2016 թվականի փետրվարի 8-ից սկսած՝ Ինստագրամի տարբեր էջերի սեփականատերերը կարող էին գտնվել այնտեղ միաժամանակ։ IOS (7.15) սարքերի և Android-ի սեփականատերերը հնարավորություն ստացան միաժամանակ օգտագործել բազմակի հաշիվներ՝ առանց որևէ մեկից դուրս գալու: Որպեսզի այս տարբերակն սկսեր աշխատել, անհրաժեշտ էր պրոֆիլի կարգավորումներում ավելացնել լրացուցիչ հաշիվ և սեղմել օգտագործողի անունին:

2016 թվականի մարտի 16-ին Ինստագրամը իր բաժանորդներին տեղեկացրեց լրահոսում ծանուցումների բանաձևի փոփոխությամն մասին։ Այժմ այն չի ձևավորվելու ժամանակագրական հիմունքներում և հիմնվում էր օգտագործողի հետաքրքությունների վրա: Ինչպես տեղեկացնում էին խմբի պաշտոնական կայքի օրագրում, սկզբում նախատեսվում էր թողնել օգտատիրոջ բոլոր հրապարակումները, փոփոխվելու էր միայն դրանց հերթականությունը: Նորամուծությունները կատարվելու էին ոչ անմիջապես, այլ աստիճանաբար, մի քանի ամսվա ընթացքում:

2016 թվականի մարտին հայտարարվեց ևս մեկ նորամուծության մասին՝ բեռնված տեսանյութի տևողության փոփոխության մասին: Տեսանյութի տևողությունը արդեն ավելանում էր չորս անգամ՝ 15-ից դառնալով մինչև 60 վայրկյան: Այդ որոշումը հիմնավորվում էր ձևաչափի նկատմամբ օգտատերերի հետաքրքրասիրության կտրուկ աճով և վերջին շրջանում հրապարակված տեսանյութերի քանակով:

2016 թվականի մայիսին Ինստագրամը տեղեկացրեց դիզայնի փոփոխությունների մասին, որը դարձել էր ավելի միագույն և հակիրճ: Այլ տեսք ունեին պատկերը և մակագրությունները. սև գույնի դիզայնը փոխվել էր կապույտի: Լոգոն ձեռք էր բերել գրադիենտ տեսք:

2016 թվականի օգոստոսին դուրս եկավ ծրագրի վերափոխված տարբերակը Instagram Stories անվամբ, որտեղ թույլատրվում էր ստեղծել լուսանկար և 10 վայրկյանանոց տեսանյութ, որի վրա կարելի էր գրել տեքստ, էմոձի ու այլ ձեռագրային նշաններ: Այս գրառումների առանձնահատկություններն այն էր, որ ի տարբերություն ժապավենում սովորական հրապարակումների, դրանք ուղիղ 24 ժամ հետո ջնջվում էին:

 

2010 թվականի դեկտեմբերին Ինստագրամում կային մեկը միլիոն գրանցված օգտատերեր: 2011 թվականի հունիսին նրանք արդեն հինգ միլիոն էին: Սեպտեմբերին այդ ցուցանիշը կրկնապատկվեց, իսկ 2012թվականի մարտին օգտատերերի ցուցանիշը հասել էր գրեթե 30 միլիոնի: 2013 թվականի փետրվարի վերջին Ինստագրամը տեղեկացրեց 100 միլիոն ակտիվ օգտատերերի մասին: Իսկ 2014 թվականի մարտի վերջին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց 200 միլիոն օգտատերերի գրանցման մասին:

2011 թվականի հուլիսին Ինստագրամը հայտարարեց 100 միլիոն բեռնված լուսանկարների մասին: Նույն թվականի օգոստոսին ցուցանիշը հասավ 150 միլիոնի: 2013 թվականի նոյեմբերին օգտատերերը վերբեռնել էին արդեն 16 միլիոն նկարներ: 2016 թվականին ամենահայտնի օգտատերը եղել է երգչուհի Սելենա Գոմեսն է՝ ունենալով 113 միլիոն բաժանորդ:

2010 թվականի մարտի 5-ին Burbn ծրագրի վրա աշխատելիս Սիսթրոմը փակեց փուլը Baseline Ventures-ի և Andreessen Horowitz-ից 500 000 դոլար ֆինանսավորմամբ:

2011 թվականի փետրվարի 2-ին տեղեկացվեց, որ Ինստագրամը ձեռք է բերել 7 միլիոն դոլար զանազան ներդրողներից, այդ թվում Benchmark Capital-ից, Ջեկա Դորսիից, Քրիսա Սակայից (LOWERCASE Capital ֆոնդի միջոցով) և Ադամա Դ՝Անջելոյից:

  • 2011 թվականի հունվարին Ինստագրամը զբաղեցրեց երկրորդ տեղ 2010 TechCrunch Crunchies-ի մրցույթի «Լավագույն հեռախոսային ծրագիր» անվանակարգում :
  • 2011 թվականի մայիսին Fast Company ամսագրում CEO Քևին Սիստրոմը զբաղեցրեց 66-րդ տեղը գրավեց «2011 թվականի 100 ամենաստեղծագործ գործարար մարդիկ» ցուցակում:
  • 2011 թվականի հունիսին Inc. ամսագիրը ներառեց համահիմնադիրներ Սիսթրոմին և Քրիգերին «Այն 30-յակը, որոնք չկան 30»:
  • 2011 թվականի սեպտեմբերին Ինստագրամը հաղթեց SF Weekly Web Awards մրցույթի «Լավագույն տեղական ծրագիր» անվանակարգում:
  • 2011 թվականին Սիսթրոմը և Քրիգերը հայտնվեցին 7x7 ամսագրի սեպտեմբերի թողարկման շապիկին:
  • 2011 թվականի դեկտեմբերին Apple-ում Ինստագրամը դարձավ Iphone-ի տարվա ծրագիր» անվանակարգի հաղթող:

Ծրագրերի հայտնիությունը ի հայտ բերեց բազմաթիվ մշակումներ, որոնք հետ այս կամ այն կերպ կապված էին Ինստագրամի հետ: Նման մշակումների տարբեր ուղղություններից կարելի է առանձնացնել տարբեր սարքերի նախագծերը, որոնք նախատեսված էին Ինստագրամի աշխատանքի համար:

Առաջին կարգավորումներից էր Instagram Socialmatic Camera-ը՝ տեսախցիկ, որի դիզայնը լրացված է Ինստագրամի պատկերի ոճով: Տեսախցիկը թույլ է տալիս միանգամից մշակել լուսանկարը և բեռնել Ինստագրամ, ինչպես և ցանկացած պահի վայրկենապես տպագրել լուսանկարը: Դրանով մշակողները ցանկանում են Ինստագրամը տեղափոխել իրական աշխարհ՝ առաջարկելով օգտատերերին լուսանկարներ անել ոչ միայն սոցիալական ցանցի համար, այլև կյանքի 48: ADR ստուդիայի և Polaroid-ի առաջին մոդելները պետք է ունենային երկու օբյեկտիվ, սենսորային էկրան, 4 քատրիջանոց փոքր պրինտեր, օպտիկական խոշորացում, 3G մոդուլ, ինչպես նաև WIFI և  Bluethoot սարքավորում 49:

Երկրորդ սարքը Instacube միայն թվային լուսանկարային շրջանակն է, որը նույնպես լրացված է Ինստագրամի ոճով և կարող է իր էկրանին ցույց տալ Ինստագրամի հաշվից ընտրված լրահոսի ընտրված լուսանկարներ։

2014 թվականի ապրիլին Մոսկվայում տեղադրվեց Boft ապրանքանիշի առաջին վաճառքային ավտոմատը, որը թույլ էր տալիս տպել Ինստագրամի լուսանկարները 50: 2014 թվականի հունիսի 23-ին այն ստացավ արտոնագիր:

Նաև ի հայտ եկան ծառայություններ, որոնք թույլ էին տալիս օգտատիրոջը տպել տարբեր առարկաների լուսանկարներ Ինստագրամից՝ մագնիսներ, բարձիկներ, սպորտային համազգեստներ, կտավներ և այլն: Քանի որ Ինստագրամը չունի վիճակագրական տվյալներ հաշիվների վերաբերյալ, 2015 թվականի վերջին սկսեցին հայտնվել ծառայություններ 51 ընձեռնելով այդպիսի հնարավորություններ: Դրանց օգնությամբ կարելի է համեմատել և վերլուծել հաշիվների հիմնական ցուցանիշները:

Դիտումներ: 251 | Ավելացրեց: (нет) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar