Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 20 » Samsung-ի մասին
09:29
Samsung-ի մասին

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S8/S8+ սմարթֆոնները

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S8/S8+ սմարթֆոնները

 0  0  0  0

 Մարտ 29, 2017

Samsung ընկերությունը այսօր պաշտոնապես ներկայացրել է Samsung Galaxy S8 /S8+ սմարթֆոնները, որոնք շուկայում կլինեն Ապրիլի 21-ից: Ինպես երևում է, նախկինում տարածված կանխատեսումները մեծամասամբ համապատասխանում են իրականությանը:

Samsung Galaxy S8 /S8+ ի դիսփլեյը կորացած եզրերով է: Ձախ կողմում տեղակայված են ձայնը կարգավորող և Power կոճակները: Սմարթֆոնի վրա բացակայում են ֆիզիկական նավիգացիոն ստեղները և մատնահետքի սկաների կենտրանական կոճակը: Ներկայացված են սև, մոխրագույն և արծաթագույն գունային տարբերակներով:

 

Տեխնիկական բնութագիր՝

  • 5.8/6.2 դյույմ Super AMOLED դիսփլեյ
  • Snapdragon 835 պրոցեսոր
  • 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 64 Գբ ներքին հիշողություն
  • 12 Մպ հիմնական տեսախցիկ
  • 8 Մպ դիմային տեսախցիկ
  • 3,000/3,500 մեգաԱմպեր մարտկոց
  • Bixby ձայնային օգնական
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.0

 

 

Samsung-ը կարող է վերսկսել Galaxy Note 7-ի վաճառքը

ԶԼՄ-ներ. Samsung-ը կարող է վերսկսել Galaxy Note 7-ի վաճառքը

21 փետրվարի 2017 - 13:17 AMT

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը կսկսի վաճառել վերականգնված Galaxy Note 7 մոդելներըզարգացող շուկաներում: Սմարթֆոնի նոր տարբերակներում մարտկոցները, որոնց պատճառով ինքնաբռնկվում էին սարքերի առաջին խմբաքանակները, կփոխարինվեն: Այդ մասին հայտնում է Tut.by-ը կորեական hankyung ռեսուրսի վրա հղումով:

Նշվում է, որ վաճառքի մեկնարկը տրվելու է 2017-ի հունիսին: Նման քայլի ընկերությունը ստիպված էր գնալ նվազագույնի հասցնելու համար վնասը՝ օրիգինալ Galaxy Note 7-ը վաճառքից հանելուց հետո:

Նոր սմարթֆոններում մարտկոցները լիովին կփոխարինվեն՝ դրանց ծավալը կկազմի 3000-3200 մԱժ՝ օրիգինալ մոդելի 3500 մԱժ փոխարեն: Կփոխարինվեն նաև կորպուսները:

Վերականգնման գործընթացը կմեկնարկի մայիսին, որից հետո կվերսկսվի վաճառքը Հնդկաստան, Վիետնամ ու այլ զարգացող երկրներ: Հյուսիսամերիկյան և եվրոպական շուկաներում վաճառքի վերսկսում չի նախատեսվում:

Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ:

Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց:
 

Այսօր Mobile Centre-ը՝ Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցը, ինչպես նաև մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրողն ու գործընկերը, հայտարարեց նոր Samsung Galaxy Note 8 երկքարտանի սմարթֆոնի վաճառքի մեկնարկը:

Mobile Centre–ի բիզնեսի զարգացման տնօրեն Հրաչյա Ղազարյանը ներկայացրեց, որ Galaxy Note 8-y  հանդիսանում է կրկնակի հիմնական տեսախցիկով առաջին Samsung սմարթֆոնը, որի անկյունագիծը 6,3 դյույմ է, քաշը՝ 190 գրամ, օժտված է երկու կողմից կորացված 3D–ապակյա և մետաղյա իրանով, 64 ԳԲ  հիշողությամբ, 12 ՄՊ լայնաֆորմատ օբյեկտիվով: 

«Հաճախորդները սմարթֆոնը կարող են ձեռք բերել 579,900 դրամով: Բացի այդ առաջակում ենք ապառիկի շատ ճկուն և լավ համակարգ՝ այսպես ասած 0-0-0 ակցիան, այսինքն՝ 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք, և 0 տոկոս սպասարկման վճար, որի շրջանակներում մանրածախ գինը ուղղակի բաժանվում է 24 հավասարաչափ մասերի, առանց որևէ հավելավճարի՝ կազմելով ամսական 24,170 դրամ»,-ասաց նա:

Հրաչյա Ղազարյանը հայտնեց, որ բարի ավանդույթ են ձևավորել Samsung ընկերության հետ և այն հաճախորդները, ովքեր նախնական պատվերներ են կատարել, կստանան Samsung Dex դոկ կայանները նվեր:

Որպես Mobile Centre-ի մրցակցային առավելություն, բիզնեսի զարգացման տնօրենը համարեց այն, որ իրենք Samsung-ի պաշտոնական ներկրողն ու գործընկերն են և հաճախորդն ստանում է պաշտոնական երաշխիք: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա նա ասաց. «Իհարկե շատ փակագծեր չեմ կարող բացել, սակայն մեզ մոտ նորություններ սպասվում են և մենք շարունակելու ենք մեր ռազմավարությունը այն առումով, որ հնարավորինս սեղմ ժամկետում սպառողին ներկայացնել միջազգային շուկայի նորույթները»,-ասաց նա:

Ի դեպ Samsung Galaxy Note 8 հեռախոսը պաշտպանված է ջրից  և փոշուց՝  համապատասխանելով միջազգային IP68 ստանդարտներին: Samsung Galaxy Note 8 սմարթֆոնի վաճառքի մեկնարկի կապակցությամբ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Mobile Centre խանութ-սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ անցկացվեցին մրցույթներ, խաղեր, իսկ հաղթողները ստացան մի շարք նվերներ:

Բացի այդ, Samsung Galaxy Note 8-ի մարտկոցը շուկայի ամենաանվտանգ և պաշտպանված մարտկոցներից, որը արագ և անլար լիցքավորման հնարավորություն է տալիս:
 


 

Samsung հարավկորեական ընկերությունը սկսել է չիպեր արտադրել, որոնցով կաշխատեն Apple-ի հաջորդ սերնդի  iPhoneճներն ու  iPad-ները:

 

Daily Mail-ի փոխանցմամբ` Samsung-ից հաստատել են տեղեկությունը, որ իրենք են չիպ մատակարարելու Apple-ի այդ արտադրանմուշների համար: Խոսքն A9 անվանումով չիպերի մասին է: Զանգվածային արտադրությունը սկսվել է նախօրեին` ընկերության Օսթինի գործարանում:

 

Աղբյուրը հավելում է, որ հաջորդ տարի Apple-ից երեք iPhone է սպասվում: Իսկ Samsung-ի ու Apple-ի նոր չիպային համագործակցության մասին մամուլում տեղեկություններ էին հայտնվել դեռևս հունիսին:

 

Հարավկորեական էլեկտրատեխնիկայի հսկան պատվերով չիպեր էր արտադրել Apple-ի համար  2007-ին` առաջին iPhone-ի թողարկումից ի վեր: Սակայն վերջերս Samsung-ի դերակատարությունն այդ կտրվածքով նվազել էր:

The Wall Street Journal-ը հրապարակել է Samsung Galaxy S8-ի արտաքին տեսքի եւ «միջուկի» մասին առաջին տեղեկությունները: Ինսայդերները պնդում են, որ գաջետը ավելի«մոնոլիտ» կլինի, քան նախորդը, փոխանցում էRG-ն:

Ենթադրվում է, որ սմարթֆոնը կունենա բոլորովին նոր տեսախցիկ՝ ֆոտոմոդուլով, որը կարող է չափել գույնի խորությունը:  Այսինքն՝ լուսանկարներն ավելի պրոֆեսիոնալ տեսք կունենան:

Սարքը կունենա ձայնային օգնական, որն իր գործառնությամբ գերազանցում է Siri-ին:

Ակնկալվում է, որ այն կունենա QHD էկրան՝ 2560 х1440 պիքսել հնարավորությամբ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Samsung Galaxy S8-ը կունենաQualcomm Snapdragon 830 չիպ, 6 գբայթ օպերատիվ հիշողություն եւ առնվազն 64 գբայթ ներդրված հիշողություն:

 

Դիտումներ: 338 | Ավելացրեց: (нет) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar