Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 14 » Wifi-ի մային տեղեկություններ
10:50
Wifi-ի մային տեղեկություններ

 

Ինչով է վնասակար WIFI-ը

 

Այս մասին շատ հաճախ լռում են: Պաշտպանեք ձեզ և ձեր հարազատներին…

Wi-Fi անլար ցանցը, որը մենք օգտագործում ենք, որպեսզի առանց լարերի կարողանանք մուտք ունենալ ինտերնետ, այսօր օգտագործվում է ամենուրեք: Բայց շատ քչերը գիտեն այն մասին, որ Wi-Fi սարքերը սպասարկող ծառայությունների աշխատակիցներն ունեն կոնկրետ հրահանգներ, որպեսզի նվազեցնեն իրենց առողջության վնասը:

 

Wi-Fi՝ լռակյաց մարդասպան, որը դանդաղ սպանում է մեզ

Մեր անլար սարքերը՝ ինչպիսիք են բջջային հեռախոսները և պլանշետները, ինտերնետին միանալու համար օգտագործում են երթուղիչներ (маршрутизаторы): Երթուղիչը ճառագայթում է WLAN-ի ազդանշանը՝ էլեկտրամագնիսական ալիքներ, որը կարող է մեծ վնաս պատճառել առողջությանը:

Հաճախ մենք անտեսում ենք այդ փաստը, քանի որ գործնականում գրեթե ոչինչ չգիտենք այդ մասին: Սակայն, ժամանակի ընթացքում այդ ազդանշանները շարունակում են վնասել մեր օրգանիզմին:

Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության ուսումնասիրությունները ապացուցել են, որ Wi-Fi երթուղիչները խոչընդոտում են մարդկանց և բույսերի աճին:

sdXT

Wi-Fi-ի ազդեցության հետևանքները.

  • Քրոնիկական հոգնածություն:
  • Ցավ ականջներում:
  • Անբավարար կենտրոնացում:
  • Հաճախակի ուժեղ գլխացավեր:
  • Քնի հետ կապված պրոբլեմներ:

Մենք չենք կարող ապրել առանց տեխնոլոգիաների՝ դա փաստ է: Բայց մենք պետք է ավելին իմանանք, թե ինչպես պաշտպանվել վնասակար հետևանքներից: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես անվտանգ օգտագործել Wi-Fi երթուղիչները, կամ ծայրահեղ դեպքում նվազեցնել դրանց վնասակար ազդեցությունը:

Ինչպես պաշտպանել երեխաներին էլեկտրամագնիսական ալիքներից.

  • Անջատեք Wi-Fi-ը քնելուց առաջ:
  • Անջատեք Wi-Fi-ը, երբ այն չի օգտագործվում:
  • Փոխարինեք տնային քաղաքային անլար հեռախոսը, հին և բարի լարային հեռախոսով:
  • Մի տեղադրեք Wi-Fi երթուղիչը խոհանոցում և ննջասենյակում:


    Wi-Fi սարքերը ռադիոակտիվ են. հեռու նստեք դրանցից և հեռացրեք դրանք ձեր մահճակալից

    Անլար ինտերնետային երթուղղիչները կամ Wi-Fi-ի մոդեմները պատերի միջով ձեր համակարգչին ազդանշան ուղարկելու համար էլեկտրամագնիսական վտանգավոր ճառագայթում են օգտագործում: Եթե դուք ձեր տանը կամ գրասենյակում անլար ինտերնետի երթուղղիչ եք տեղադրել, ապա ամբողջ ժամանակ դուք ենթարկվում եք էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությանը` ապրելով կամ աշխատելով վտանգավոր ճառագայթման պայմաններում: Այս ալեհավաքային միկրոալիքային ճառագայթումը հանգեցնում է բազմաթիվ առողջական խնդիրների: Ստորև կպատմենք Wi-Fi-ի ազդեցության մասին:

    Wifi Health Dangers

    Էլեկտրամագնիսական դաշտի ուժգնությունը

    Թվային բաժանորդագրության գծերի երթուղղիչներն ու կաբելային մոդեմները, որոնք այդքան հարմարավետ են դարձնում առցանց միջավայրում հայտնվելը, ցածր գեգահերց հաճախականությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում են բաց թողնում: Ճառագայթման այս մակարդակը պոտենցիալ վտանգավոր է համարվել գիտնականների ու առողջապահության ոլորտի մասնագետների կողմից: Իրականում սովորական բնակելի տանը կամ օֆիսային տարածքում տեղադրված սարքերից արտազատվում են ճառագայթներ, որոնք նույն հաճախականությամբ միկրոալիքներ են արտազատում, ինչպես որ միկրոալիքային վառարանները ուտելիքներ պատրաստելիս:

    Wi-Fi-ը վտանգավոր է նույնիսկ այն ժամանակ, երբ այն չեք օգտագործում

    Wi-Fi-ի հետ կապված խնդիրներն արտազատվում են կաբելային մոդեմներից ու թվային բաժանորդագրության գծերի երթուղղիչներից, որոնք գիշերները չեն անջատվում: Նրանք միացված են մնում ամբողջ ժամանակ, ու սարքերը կապում համացանցին՝ անկախ նրանից՝ դուք օգտագործո՞ւմ եք այն, թե՝ ոչ:

    Wi-fi waves travel through space as rapid, data encoded pulses or waves. A freezeframe of these pulses would show that the pulses are about sic inches apart, as shown by the lightly colored bands traveling through space in this imageWi-Fi-ն ամենուր է

    Իսկ գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենում, երբ դուք ցանցում ազդանշան եք փնտրում: Կարծո՞ւմ եք, թե ձեր հարևանների Wi-Fi-ի ազդանշաննե՞րն եք տեսնում: Իրականում դրանք էլեկտրամագնիսական վտանգավոր դաշտերն են, որոնք առկա են ամենուր:

    Ճառագայթման վտանգավոր ազդեցությունը առողջությանը

    Վերջերս լրատվամիջոցներում գրվել էր մի դեպքի մասին, երբ մի բժիշկ նկատել էր, որ նույն շաբաթվա ընթացքում նրա ընտանիքը քնի խանգարման հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչպես նաև առողջության ընդհանուր թուլություն, սրտխփոցներ ու պարբերական գլխացավեր:
    Էլեկտրամագնիսական ճառագայթման հետ կապված այս խնդիրները շարունակում էին անհանգստացնել: Այն բանից հետո, երբ նա սկսեց բացառման սկզբունքով հանել բոլոր այն տարբերակները, որոնք կարող էին լինել խնդրի պատճառը, նա անջատեց ինտերնետային երթուղղիչը, ու նրանք սկսեցին իրենց ավելի լավ զգալ: Բարեբախտաբար, նրանք այդ տարածքում մոտակա տներից չունեին անլար տեխնոլոգիաներից արտազատվող էլեկտրամագնիսական դաշտեր: Նրանք երթուղղիչը փոխարինեցին լարային ինտերնետային կապով, ու նրանց մոտ առողջական խնդիրներ այլևս չեն զգացվել:

    Էլեկտրամագնիսական դաշտերի մասին վերջերս արվածհետազոտությունները

    Ավելի ու ավելի շատ հետազոտություններ են հաստատում, որ անլար ինտերնետի երթուղղիչների ու համացանցային մոդեմների հետևանքով մարդկանց մոտ առաջանում են ուռուցքներ, հիշողության կորուստ ու ուղեղի հետ կապված այլ խնդիրներ:

    Ընդհանուր առմամբ, այս արհեստական մագնիսական դաշտերը վնասում են նաև մարդկանց բնական էներգետիկ դաշտը, որի հետևանքով նրանք հաճախ են թուլություն զգում ու սթրեսի մեջ հայտնվում: Բացի այդ, փոփոխության է ենթարկվում նաև մարդու ԴՆԹ-ն, ու ավելի հակված լինում այնպիսի դեգեներատիվ հիվանդությունների ձեռք բերման, ինչպիսին քաղցկեղն է:

    Ի՞նչ անել Wi-Fi-ի հետևանքով առողջական խնդիրներից խուսափելու համար

    Քանի որ այս սարքերը նախագծված են այնպես, որ ծածկեն ամբողջական տարածություններ, դժվար է առանձնանալ մի այնպիսի վայրում, որտեղ սրանց էլետրամագնիսական դաշտը ազդեցություն չի գործի: Չնայած հնարավոր է անջատել Wi-Fi-ը ու օգտվել լարային ինտերնետային կապից, այնուամենայնիվ, հնարավոր չի լինի խուսափել դրա ազդեցությունից, եթե հարևանները նույնպես օգտագործում են Wi-Fi կապը: Սակայն կան հատուկ արտադրանքներ, որոնք ստեղծված են պաշտպանելու վնասակար էլեկտրամագնիսական դաշտերից` իրենց հերթին արհեստական էլեկտրամագնիսական դաշտեր արտադրելով ու մթնոլորտում հավասարակշռության բերելով մագնիսական դաշտերը, կամ, այլ կերպ ասած, էլեկտրամագնիսական վնասակար դաշտերը փոխարինում են դրականով: 

    The Washngton Post լրատվականը, անդրադառնալով Wi-Fi-ի վնասակարությանը, գրել է այն մասին, որ Դանիայում մի խումբ աշակերտներ փորձ են անցկացրել՝ երկու առանձին սենյակներում փորձելով բույսեր աճեցնել: Սենյակներից մեկում նրանք անլար Wi-Fi մոդեմներ ու երթուղղիչներ են տեղադրել, մյուսում՝ օգտագործել լարային ինտերնետային կապ: Հետազոտությունը ցույց է տվել, որ բույսերը նույնպես զգայուն են Wi-Fi-ի էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ ու, լինելով երթուղղիչների մոտ, չորանում ու մեռնում են, այնինչ մյուս` լարային կապով սենյակում բույսերը շարունակել են նորմալ աճել:

    Նմանատիպ փորձարկում հոլանդացի գիտնականներն անցկացրել են նաև հացենիների հետ, ու հետազոտությունները նույն արդյունքն են ցույց տվել. ծառերի տերևները սկսել են չորանալ:

    Էլեկտրամագնիսկան դաշտերը, ինչպես արդեն նշեցինք ավելի վաղ, մեծ վնաս են հասցնում կենդանի օրգանիզմներին: 
    Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ կասկածամտությամբ են վերաբերում անցկացված հետազոտությանը: Հետազոտության մասին Տեմպեի համալսարանի պրոֆեսոր Մարվին Զիսկինը, նշել է, որ այս տեխնոլոգիաներն արդեն երկար ժամանակ է, ինչ գոյություն ունեն, ու նորություն չեն՝ ավելացնելով, որ չկա ինչ-որ գիտական փաստ, որ այս ազդանշանները վտանգավոր են մարդկանց համար:
    Թերևս անտեղի է նշել, որ էլեկտրամագնիսկական միկրոալիքային այս ճառագայթները կրկնակի վտանգավոր են երեխաների համար, քանի որ նրանց իմունային համակարգը դեռևս թերզարգացած է, և, լինելով աճման փուլում, ավելի զգայուն են արտաքին միջավայրի վնասակար ազդեցությանը: Wi-Fi-ի առաջացրած էլեկտրամագնիսական դաշտի հետևանքով մարդկանց մոտ կարող են նկատվելընդհանուր թուլությունպարբերական գլխացավերքթարտադրությունկենտրոնանալուդժվարությունգլխապտույտներտեսողական ու լսողական խանգարումներսրտխփոցդեպրեսիա,հիշողության կորուստուշադրության անկումմաշկային ցանհիպերակտիվությունգիշերը քնածվիճակում քրտնելու դեպքերանքնություն:

    Ընդհանուր առմամբ, անլար տեխնոլոգիաների կողմից արտազատված էլեկտրամագնիսական ճառագայթներից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել դրանցից` օգտագործելով լարային տեխնոլոգիաները, որոնք պակաս վնասակար են: 
    Ստորև առաջարկում ենք դիտել արվեստագետ-հետազոտող Նիկոլայ Լամի լուսանկարչական նախագիծը՝ «Ինչ կլիներ, եթե կարողանայիր տեսնել Wi-Fi-ը» խորագրով:

    Wifi
     

     1․ Wi-Fi-ի պատմությունը սկիզբ է առնում Հավայան կղզիներից

    Հենց այստեղ է առաջին անգամ հայտնվել դրա նախնի ALOHAnet-ը, որի միջոցով տեղի համալսարանի գիտնականները առաջին անգամ ցուցադրեցին անլար ցացի աշխատնքը։

     

    Այս ամենը դեռևս 1971-ին էր, wi-fi-ի անմիջապես նախորդող WaveLAN-ի ստեղծումից 20 տարի առաջ։ Իսկ 1997-ին արձակցեվ առաջին անլար արձանագրությունը՝ IEEE 802.11։

    Իսկ ի՞նչ է IEEE 802.11-ը։

    2․ Wi-Fi = IEEE 802.11

    Որպեսզի երկու սարք կարողանան հաղորդակցվեն միմյանց հետ, նրանց անհրաժեշտ է կոնկրետ չափանիշներ(стандарты ) և արձանագրություններ(протоколы)։ IEEE 802.11-ը չափանիշների հավաքածու է, որը օգնում է սարքերին անլար կապ հաստատել։

    Եվ այսպես, ի՞նչ պետք է իմանանք IEEE 802.11 մասին․ առաջինը, որ այն չափազանց ձանձրալի է, և երկրորդը, որ դժվարությամբ է արտասանվում։

    Այդ իսկ պպատճառով, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ և ընդունելի լինի, մի քանի փոփոխություններ եղան․ անունը փոխվեց WiFi-ի և հայտնվեց լոգո, որի հիմքում ընկած է Ին-Յանի խորհրդանիշը։

    Բայց իվերջո, ի՞նչ է նշանակում WiFi

    3․ Wi-Fi-ը Wireless Fidelity-ի (беспроводная связь) հապավումը չէ․

    Wi-Fi-ը ոչ մի հապավում էլ չէ, սա ուղղակի մոլորություն է, իսկ դրա գրության ճիշտ ձևը գծիկով տարբերակն է։

    Լավ, իսկ ինչպե՞ս է աշխատում wi-fi-ը։

    4․ Wi-Fi-ը օգտագործում է ռադիոալիքներ

    Եթե Դուք հիշում եք ֆիզիկայի դասերը, ապա գիտեք, որ ռադիոալիքները էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ են։ Ձեր սարքերը տվյալները ռադիոազդանշանի փոխակերպելու համար օգտագործում են անլար ադապտեր և դրանք փոխանցում ալեհավաքի միջոցով։ Wi-Fi-ի ուղղորդիչը(роутер) ընդունում է ալեհավաքից ստացվող ռադիոազդանշանները և դրանք կրկին փոխակերպելով տվյալների փոխանցում է դրանք ինտերնետ։

    Սովորաբար բոլոր անլար հաղորդակցությունները այս եղանակով են իրականացվում, բայց wi-fi-ը ունի մի քանի առանձնահատկություն։

    5․ Wi-Fi-ը աշխատում է 2․4ԳՀց կամ 5ԳՀց հաճախականությամբ

    Այս հաճախականությունները շատ ավելի բարձր են, քան նրանք, ինչով աշխատում է բջջային կապը։ Դա նշանակում է, որ դրանք կարող են ավելի շատ տվյալներ փոխանցել։ Բայց ամեն ինչի համար պետք է վճարել։ Եվ տվյալների մեծ ծավալների համար մենք վճարում ենք փոքր տարածքային ներգրավվածությամբ և էներգիայի սպառման բարձր ծավալներով։

    6․ Wi-Fi-ը հնարավոր է տարածել մինչև 418կմ հեռավորության վրա․

    Շվեդական տիեզերական ընկերությունը փորձով ապացուցել է, որ հնարավոր է wi-fi տարածել մինչև 418կմ հեռավորության։ Բայց իհարկե, փորձարկման ժամանակ օգտագործվել են ոչ սովորական սարքավորումներ և ազդանշանի 6 ուժեղացուցիչ, բացի այդ ազդանշանի ճանապարհին չի եղել ոչ մի ֆիզիկական առարկա։ Ինչևէ ապացուցվել է, որ wi-fi-ի ազդանշանը մինչև 418կմ կարող է հասնել։

    7․ Կան wi-fi-ի բազմաթիվ տեսակներ․

    Արդեն իսկ խոսել ենք 802.11-ի մասին, բայց դե սա ամենը չէ։ Գոյություն ունեն նաև՝

    802.11a
    802.11b
    802.11g
    802.11n
    և 802.11ac

    Սրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, թերությունները, արագությունը և գինը։

     

    8․ Wi-Fi-ը լավագույն տարբերակը չէ IoT (интернета вещей) ծրագրերի համար

    Իրերին ինտերնետի համար անհրաժեշտ չեն ծավալային տվյալներ, այլ բավարար է օրական բիտեր փոխանցել։ Կարևորը իրերը աշխատեն ամիսներով, ինչու ոչ տարիներով՝ առանց լիցքավորման։

    Իսկ wi-fi-ը առաջարկում է հակառակը․ տրամադրում է շատ տվյալներ էներգիայի դիմաց։ Չնայած եթե ձեր սարքը անընդհատ միացված է լիցքավորմանը, ապա Դուք դժվար խնդիր ունենաք wi-fi-ի հետ։

Դիտումներ: 387 | Ավելացրեց: (нет) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar