08:54 Youtube-ի մասին | |
Youtube հանրահայտ կայքի երեք հիմնադիրներն էլ աշխատել են Paypal-ում, երբ սկսեցին իրենց նախագիծը: (Steve Chen, Chad Hurley, Jawed Karim) Կայքի դոմենը գրանցվել է 2005 թվականի փետրվարի 15-ին: Կայքում գրանցվածների 70%-ը ԱՄՆ-ից են, իսկ 50%-ի տարիքային շեմը չի անցնում 20 տարեկանը: Եթե Youtube-ը լիներ հոլիվուդյան կինոարտադրության ընկերություն, ապա իր ձեռքի տակ կունենար այնքան նյութ, որը կբավարարեր յուրաքանչյուր շաբաթ 60.000 նոր ֆիլմի նկարահանելու համար: Որպեսզի արտադրեն նույնքան տեսանյութ, որքան Youtube-ում է բեռնվել վերջին 2 ամսվա ընթացքում, ապա հանրահայտ NBC, ANC, CBS հեռուստաալիքներին անհրաժեշտ կլիներ աշխատել առանց հանգստյան օրերի, շուրջօրյա՝ սկսած 1948 թվականից: Youtube-ի ամբողջական թրաֆիկը մոտավորապես կազմում է այնքան, որքան կազմել է 2000 թվականին ամբողջ ինտերնետ թրաֆիկը: Youtube-ի բոլոր տեսանյութերը դիտելու համար անհրաժեշտ է 1000 տարի, իսկ մինչ այդ Youtube-ում բեռնված տեսանյութերը կավելանան 1միլիարդով: Youtube-ում ամենահայտնի տեսանյութերի բաժինը «Երաժշտություն» բաժինն է, որի մեջ է մտնում ողջ տեսահոլովակների 20%-ը: Youtube-ում տեսանյութերի բեռնումով առաջատար դիրքերում է ԱՄՆ-ն, որին հաջորդում է Մեծ Բրիտանիան: Ովքե՞ր են YouTube-ի հիմնադիրներըՀերլին, Չենը և Կարիմը կոլեգաներ էին PayPal վճարման համակարգում: Հերլին՝ գլխավոր դիզայներն էր, իսկ մյուս երկուսը՝ ինժեներ-նախագծողներ: youtube.com-ի միտքը պատկանում է Չադ Հերլիին: Այն բանից հետո, երբ մյուսները ծանոթացան մտքի հետ և քննարկեցին հիմնական նրբությունները՝ երեքն էլ դուրս են գալիս աշխատանքից և լծվում կայքի ստեղծմանը: 2005թ. փետրվարի 14-ին նրանք գրանցեցին YouTube.com դոմենը: Ապրիլի 23-ին Ջավիդը տեղադրեց առաջին տեսանյութը, որի տևողությունը 19 վայրկյան էր: Ահա այն.Տեսանյութերը հարմարավետ դիտելու համար նախագծողները սկսեցին օգտագործել նվագարկիչ Macromedia Flash հիմքի վրա: Ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս նոր ֆունկցիա, որի շնորհիվ բանալի բառերով հնարավոր էր փնտրել ցանկալի տեսանյութը: Բացի դրանից YouTube-ում առաջինը հայտնվեց տեսանյութի գնահատման համակարգը: Հետևաբար ամենահանրաճանաչ տեսանյութերի թոփը ձևավորվում էր օգտատերերի գնահատականների արդյունքով: Ընկերության սրընթաց աճը գրավում է Sequoia Capital և Time Warner վենչուրային հիմնադրամների ուշադրությունը: Sequoia Capital-ը 2005թ. նոյեմբերին YouTube-ում ներդնում է 3 միլիոն դոլար, ինչը հնարավորություն տվեց տեսածառայության հիմնադիրներին հանրային մուտք ապահովել YouTube-ին: 2005թ. նոյեմբերի 22-ը կարելի է համարել YouTube-ի լիարժեք ծննդյան ամսաթիվ: Հետաքրքիր դիպված պատահեց ծառայության անվան հետ՝ Universal Tube & Rollform Equipment ընկերությունը դատական հայց ներկայացրեց: Հայցի էությունը կայանում էր նրանում, որ երբ օգտատերերը սխալ էին մուտքագրում անունը՝ հայտնվում էին Utube.com կայքում, որը պատկանում էր մեդիահսկային: Այդ սխալների մեծ քանակի պատճառով Universal Tube & Rollform Equipment կայքը հաճախ անհասանելի էր դառնում: Հայցը այդպես էլ չբավարարվեց, իսկ ընկերությունը ստիպված եղավ փոխել իր հասցեն Utubeonline.com-ի: 2006թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ YouTube LLC գնվել է Google ընկերության կողմից: Հանրաճանաչությամբ՝ այսօր YouTube-ը թվով 3-րդ կայքն է աշխարհում: Հնարավոր է մի օր YouTube.com-ը կզբաղեցնի ժամանակակից հեռուստատեսության տեղը: Արդեն հիմա YouTube-ում հնարավորություն կա դիտել համերգներ, լեկցիաներ և սեմինարներ ուղիղ եթերով: Այ այսպես, սովորական ծանոթությունների կայքը կարողացավ վերափոխվել և զարգանալ որպես սկզբունքորեն նոր վիդեոհոսթինգ: Նվաճել ժողովրդի սերն ու ամենուրեք դառնալ հանրաճանաչ: Դա իրոք զգալի նվաճում է: Եվ որ ամենակարևորն է՝ նրա պատմությունը այսքանով չի սահմանափակվում:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |